• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

Արցախի հետ կրթական փոխանակումների 2014թ. ծրագրով Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների սովորողների և ուսուցիչների 33 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) 2014թ. մարտի 12-15-ին լինելու է Հայաստանում: ԼՂՀ ԿԳ նախարարի նամակը կցվում է: Այդ նպատակով.

  1. Ընդունել ի գիտություն շրջագայության ծրագիրը և կազմակերպորեն աջակցել դրա իրականացմանը.
  2. խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հիմնական դպրոցի կացարանում. պատասխանատու՝ Գոհար Բալջյան, Ռուդիկ Սահակյանց.
  3. մարտի 13-ին, ժամը 9.00-10.00 Չարենցի ծննդյան օրվան նվիրված միասնական ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում: Մարտի 14-ին, ժամը 9.00 ընդհանուր պարապմունք Հիմնական դպրոցում, ծանոթություն Գեղարվեստի ավագ դպրոցի և Արհեստագործական ավագ դպրոցների հետ, իրենց ցանկությամբ` այցելություն կրթահամալիրի աստղացուցարան, մասնակցություն Մեդիաուրբաթին: Պատասխանատու` Սյուզի Մարգարյան: Նառա Նիկողոսյանն ապահովում է կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների ներգրավումը որպես ուղեկցողներ.
  4. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

 

             Կրթահամալիրի տնօրեն՝                     Ա. Բլեյան