• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Յորժամ

Վաղը, փետրվարի 27-ին, ժամը 19:00, Կոմիտասի անվան Կամերային երաժտության տանը տեղի կունենա Լուսինե Զաքարյանին և Խորեն Պալյանին նվիրված երեկո- համերգը, որին մասնակցում է նաև Երևանի պետական Կամերային երգչախումբը: Երգչախմբի կատարմամբ կհնչեն Կոմիտասի «Հայր մեր» և «Ամէն», «Հայր Սուրբ», Բարսեղ Կանաչյանի «Օրոր», Էդգար Հովհաննիսյանի «Ձյուն է գալիս» երգերը: Բոլորին հիանալի երեկո ենք մաղթում:

Սիրով՝ Երևանի պետական Կամերային երգչախումբ:​

Համերգային ծրագրում նաև՝ 

«Հովեր» պետական կամերային երգչախումբ, գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան

Աննա Մայիլյան և վոկալ արվեստի կենտրոնի սաներ

Մայա Աֆրիկյան, սոպրանո

ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյան

Հանդիպումը վարում է ՀՀ վաստակավոր արտիստ, «Կոմիտաս» մեդալակիր Սարգիս Նաջարյանը։

Մուտքն ազատ է։