• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թվային տեխնոլոգիաների օգուտն ու վնասը. հանդիպում-քննարկման հրավեր ծնողների անունից

Հարգելի ուսուցիչներ, կրթահամալիրի աշխատակազմ, սովորողներ ու ծնողներ.

Գաղտնիք չէ, որ թվային տեխնոլոգիաների ներմուծումը մեր դպրոցի կյանք այսօր գոյություն ունեցող բազմազանությամբ, ծավալով եւ ինտենսիվությամբ ոչ միայն դրական, այլեւ բացասական հետեւանքներ ունի։ 

Ես, թե՛ որպես ծնող եւ թե՛ որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի նախագահ, բազմաթիվ մտահոգ արձագանքներ եմ ստացել եւ ստանում մեր սովորողների ծնողներից, ովքեր ահազանգում են նոթբուք-նեթբուք-պլանշետների բացասական ազդեցության մասին՝ իրենց երեխաների եւ ընդհանրապես՝ ուսման գործընթացի վրա։

Առաջիկա շաբաթ օրը, մարտի 1-ին, ժ. 11։00-ին, Մայր դպրոցում հրավիրվում է հանդիպում-քննարկում վերը նշված թեմայով։ Անձամբ ես ակնկալում եմ, որ ներկա կլինեն եւ անմիջականորեն իրենց տեսակետները կհնչեցնեն բոլոր այն ծնողները, ովքեր անհատապես կամ փոքր խմբերով ինձ են մոտեցել անցած 4-5 ամիսների ընթացքում եւ կիսել իրենց անհանգստությունները։ Ակնկալում եմ նաեւ, որ կմասնակցեն ուսուցիչներ, ակտիվ սովորողներ, ՄՍԿՀ տնօրինությունը։

Իմ առաջարկած օրակարգի նախագիծը հետեւյալն է.

  1. Ներածություն / Դիանա Զորյանի դիջիպատումից մի հատվածի ընթերցում (իմ կողմից).
  2. Ծնողների մտահոգությունների հնչեցում.
  3. Հարցուպատասխան ծնողների, սովորողների, ուսուցիչների, տնօրինության մասնակցությամբ.
  4. Հնարավոր հետագա քայլերի շուրջ մտքերի փոխանակում.
  5. Ամփոփում ՄՍԿՀ տնօրենի՝ պ-ն Բլեյանի կողմից։

Եթե օրակարգի հետ կապված կան առաջարկներ, խնդրում եմ դրանք թողնել մեկնաբանության տեսքով։
Ենթադրում եմ, որ հանդիպում-քննարկումը կտեւի մոտ երկու ժամ։

Հանդիպման եւ անկաշկանդ ու արդյունավետ քննարկման ակնկալիքով,

Մի խումբ ծնողների անունից՝

Արամազդ Ղալամքարյան

Չորս սեբաստացի սովորողի հայր, ՄՍԿՀ Խորհրդի նախագահ