• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թարգմանե՞նք, թե՞ չթարգմանենք տերմինները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թվին փետրվարի 21-ը ընդունվել է որպես մայրենի լեզվի միջազգային օր։ Չգիտեմ՝ անգլիացիներն ու ֆրանսիացիները, սրանց հետ՝ չինացիներն ու հենց ռուսները որքան են օրվա խորհուրդը հիշում, բայց մեզ համար առիթ է մի անգամ էլ անդրադառնալու լեզվին՝ որպես մեր ինքնության պահպանման միջոցի։ 

Այս անգամ խոսքը թարգմանության ու օտար անունների տառադարձման մասին է։ Երևույթն անշուշտ պիտի հարստացնի մեր և՛ մտածողությունը, և՛ լեզվամտածողությունը։ Բայց ճի՞շտ ենք օգտագործում թարգմանական գործիքները։
Այս առթիվ առաջարկում եմ ընդհանուրիս քննարկմանը Մերուժան Հարությունյանի «Մեր գրական սխալ ոճերը» հոդվածի՝ վերոհիշյալ խնդրին վերաբերող հատվածը։