• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեխաների համար հեքիաթ կարդալը նույնքան կարևոր է, որքան նրանց կերակրելը

Ամերիկացի հետազոտողները հայտարարել են, որ քնելուց առաջ նույնիսկ 10 րոպե երեխաների համար հեքիաթ կարդալը արդեն հասուն տարիքում նրանց կարող է բերել մեծ օգուտ: Երեխան կդառնա խելացի և հաջողակ՝ գրում է Mail Online-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հեքիաթներ լսող երեխաները խոսքն ավելի արագ են ընկալում, ինչը կարող է օգնել նրանց հաջողակ լինել դպրոցում, իսկ ավելի ուշ օգնել նաև լավ աշխատանք գտնելու հարցում:

Հոգեբան Աննա Ֆերնալդն ասել է, որ ծնողները գիրք կարդալուն պետք է վերաբերվեն նույնքան լրջորեն, ինչպես երեխաների սնվելու հարցում են: Ընդ որում՝ երբեք շուտ չէ երեխաների համար կարդալ կամ նրանց հետ խոսել սկսելը: 

Հետազոտությունների արդյունքում հոգեբանը պարզել է, որ մեծ տարբերություն կա այն հարցում, թե ինչ արագությամբ է երեխայի ուղեղը մշակում բառերը: Տվյալ ցուցանիշը շատ կարևոր է, քանի որ այն ազատում է ուղեղը՝ թույլ տալով ավելի քիչ մտածել հաջորդ բառի մասին: Պարզ է դարձել նաև, որ երեխաները, ովքեր արագ են հասկանում բառերը, որպես կանոն, տնային պայմաններում հնարավորինս շատ բառեր են լսում:

Աղբյուրը՝ 1in.am-ից