• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում սննդի կազմակերպման մասին

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների ղեկավարների, արհմիութենական կազմակերպության խորհրդի, առողջագետի և հիգիենայի մասնագետի  ներկայացմամբ.

  1. հաստատում եմ «Սննդի կազմակերպումը կրթահամալիրում» կարգը.
  2. կրթահամալիրի փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին, Արտյոմ Խաչատրյանին, դպրոցների ղեկավարներին պարտավորեցնում եմ ձեռնարկել անհրաժեշտ կարգի պահանջներին համապատասխան միջոցառումներ՝սովորողների և աշխատողների սնունդը 2015թ. փետրվարի 5-ից կազմակերպելու համար.
  3. դպրոցների ղեկավարները, մանկավարժական աշխատողները պարտավոր են սովորողներին և ծնողներին ներկայացնել սննդի կազմակերպման կարգը, պարզաբանել յուրաքանչյուրին՝ ինձ ներկայացնելով կարգի լավացմանն ուղղված առաջարկներ:

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան