• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիհաշվետվություն 2013-2014

2013-ին ես շատ ձեռքբերումներ եմ ունեցել։ Մենք ընկեր Իվետայի հետ գնացել ենք  շատ հետաքրքիր արշավների՝ ճանաչել ենք մեր հայրենիքը․․․Ես շատ եմ սիրում արշավել։ Նաև ընկեր Իվետայի հետ գնացել էինք մի հետաքրքիր ֆիլմ դիտելու (նյութը դիտիր այստեղ), գիտության մասին։ Իմ կարծիքով գիտելիքը նույնպես ձեռքբերում է․ասածս չի վերաբերում միայն ֆիլմին։ Մայրենիից ձեռքբերումներ ունեմ, ռուսերենից, անգլերենից, մաթեմատիկայից։ Մաթեմատիկան չէի սիրում, բայց անցնող տարում սկսել եմ սիրել։  2013 թվականին մի կարևոր բան եմ սովորել։ Ես սովորել եմ ծաղկամաններ պատրաստել, ու շատ տարբեր ծաղկամաններ, և ամենակարևորը՝ դրանց մեջ ծաղիկներ տնկել եմ սովորել ու իմացել եմ՝ ինչպես խնամեմ նրանց։ Իմ ծաղիկները շատ գեղեցիկ են, հմայիչ, խելացի ու ինձ հետ «զրուցում են»: Նրանք մեծացել` մեծ բույսեր են դարձել: Նրանք Արհեստագործական դպրոցի ջերմոցում են։ Ամեն շաբաթ ու կիրակի գնում եմ նրանց հյուր ու խնամում եմ նրանց։ Խոստանում եմ, որ 2014-ին ձեզ համար լիքը ծաղիկներ կտնկեմ՝ Միջին դպրոցի,  Նոր դպրոցի, Ավագ դպրոցի, Գեղարվեստի դպրոցի, Հիմնական դպրոցի, Բ-4 դպրոց պարտեզի համար։

2013-ին մեր Մենք և Դուք ТV-ն վատ կատարեց իր աշխատանքը, ինչի համար ներողություն եմ հայտնում։ 2014-թվականին Մենք և Դուք ТV-ն կշարունակի իր աշխատանքը ու պասիվ չի լինի։ Նախաձեռնություններ․․Հը՞մ․․Նախաձեռնություներ ունեմ 2014-ի համար, պատրաստվում եմ ծաղիկներս բազմացնել թե՛ տանը և թե՛ դպրոցում ու ընդհանրապես ամենուր։ Բացի այդ ունեմ նաև խնդրանքներ ու հույս ունեմ, որ խնդրանքներս կիրականանան՝ Շատ կուզենայի, որ մեր Մենք և Դուք ТV-ն ունենար իր պրոֆեսիոնալ ապարատը, և շատ մեծ խնդրանք ընկեր Սուսաննա Ամուջանյանին, Միշա Ավդալյանին  և ընկեր Տիգրանին՝Խնդրում եմ ինձ, օգնեք, որպեսզի գտնեմ «Ադոբ պռեմիեռ պռո»-ի այն տարբերակը, որը կնստի XP-ի վրա։ Այսքանը։ Նախապես շնորհակալություն։

Աղբյուրը՝ Արփիի բլոգը