• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռ 2013-2014

Ըստ ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգի՝ ուսումնական նախագծերը որոշվում են կրթահամալիրի ուսումնական տոնացույցով, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված դասընթացների ծրագրերով, հեղինակային կրթական ծրագրերի պետական աջակցության պայմանագրի հավելվածով, անհատական նախաձեռնությամբ։

Ուսումնական նախագծերը բաց են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և սովորողների համատեղ ուսումնական աշխատանք։ Նախագծի կազմակերպչները հրապարակում են նախագծի հայտարարությունները, հրավիրում մասնակցելու կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական կենտրոնի, ակումբի գործընկերներին, ապահովում նախագծի բաց լինելը։

Ըստ էության, ձևակերպվել են նաև ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները:

·         նախագիծը պիտի ունենա  թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ

·         աշխատաքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ)

·         աշխատանքի վերջնաժամկետ

·         նախագծի բաց լինելու ապահովում (այլ դասարանի, դպրոցի, մարզի, պետության… սովորողների, մասնագետների ընդգրկվածություն)

·         կիրառելի արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, ցուցահանդես և այլն)

·         նախագիծը պիտի ունենա արդյունքների հրապարակային ներկայացում։

Նախագծային աշխատանքի ժամանակ միշտ էլ լինում են առանձին սովորողներ, ովքեր առավել արդյունավետ կերպով են մասնակցում: Կխրախուսվեն այն սովորողները, ովքեր կբավարարեն սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող հետևյալ պահանջները:

·         ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)

·         տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում, ասված խոսքի հիմնավորում

·         ստեղծական մտածողության առկայություն

·         մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում

·         կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու նախնական հմտություն։

Նախագծի իրականացումից հետո համակարգողը ներկայացնում է հրապարակային հաշվետվություն, որի հիման վրա կրթահամալիրի աշխատողներին նշանակվում են լրավճարներ, մասնակից սովորողներին և աշխատողներին տրվում են մրցանակներ։

Ենթակայքում կա  նաև  համապատասխան մեթոդական գրականություն: Զետեղված է «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ներկայացրած «Նախագծային ուսուցման մեդիափաթեթը», կան նաև մեթոդական մշակումներ, որոնք կօգնեն դասավանդողին նախագիծ իրականացնելիս:

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան