• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարների մեկնարկի մասին

Ուռա՜, մեկնարկում են կրթահամալիրի դեկտեմբերյան ուսումնահետազոտական ճամբարները: Այդ նպատակով հիշեցնում եմ.

  1. ճամբարների բացումը ճամբարներում՝ միասնական առավոտյան ընդհանուր պարապմունքներով 2013թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 9.00.
  2. ճամբարները ղեկավարում են.
  • Հիմնական դպրոցում՝ Գոհար Բալջյանը
  • Նոր դպրոցում՝ Կարինե Պետրոսյանը
  • Դպրոց-պարտեզում՝ Տաթև Բլեյանը
  • Գեղարվեստի կրտսեր դպրոցում՝ Արմինե Թոփչյանը
  • Միջին դպրոցում՝ Մարիետ Սիմոնյանը
  • Ավագ դպրոց-վարժարանում՝ Գևորգ Հակոբյանը
  • Գեղարվեստի ավագ դպրոցում՝ Լուսինե Մանուկյանը
  • Արհեստագործական ավագ դպրոց-քոլեջում՝ Նաիրա Նիկողոսյանը
  1. Ճամբարներն ավարտվում են ամանորյա տոնակատարությամբ Մայր դպրոցի Մարմարյա սրահում. համակարգող՝ Սյուզի Մարգարյան.
  • 5-6 տարեկաններ – դեկտեմբերի 27-ին, ժամը 10.00
  • 2-3-րդ դասարանցիներ – դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00
  • 4-5-րդ դասարանցիներ – դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00
  • 6-8-րդ դասարանցիներ – դեկտեմբերի 27-ին, ժամը 17.00
  • 9-12-րդ դասարանցիներ – դեկտեմբերի 28-ին, ժամը 17.00
  1. դեկտեմբերի 28-ին, ծնողների ցանկությամբ գործելու են նախակրթարանային խմբերը և 1-6-րդ դասարանների երկարօրյա խմբերը տոնական-ճամբարային ռեժիմով.
  2. Ճամբարային ռեժիմները, որոնք հաստատում են ճամբարի պետերը, ներառում են.
  • ամենօրյա ընդհանուր 30 րոպեանոց պարապմունքներ
  • ամանորյա, սուրբծննդյան երգեր, պարերի ուսուցում, կարաոկե-տեսանյութեր
  • մարզական պարապմունքներ
  • ընթացող ուսումնական նախագծերի ամփոփում
  • ամանորյա և սուրբ ծննդյան նախագծեր
  • դիջիթեքյան նախագծեր
  • ուսումնական հայրենագիտական, կրթական փոխանակումների նախագծեր
  • ձմեռային ճամփորդություններ
  • հասարակական նախագծեր
  • ուսումնականարձակուրդի նախագծեր
  1. նկատի ունենալ, որ
  • դեկտեմբերի 30-ին Հայ առաքելական եկեղեցու տանացույցով սկսում է Սուրբ Ծննդյան պահքը.
  • Սուրբ Ծննդյան տոնակատարությունը սկսում ենք Ճրագալույցի պատարագով և դրան հաջորդող ծիսական հավաքով Մեդիակենտրոնում հունվարի 5-ին, ժամը 19.30։

Կրթահամալիրի տնօրեն՝         Ա. Բլեյան