• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք պարատուն

Դեկտեմբերի 13-ի «Ազգային երգի-պարի տոն» մեդիաուրբաթ-համերգը նվիրված է կրթահամալիրի պարատան հիմնադիր Ռուդիկ Հարոյանի հիշատակին։

«Հանդուգն որոշում էր դա (գյուղական միջավայրում հայկական տոհմիկ պարի հիմունքներին տիրապետելու որոշումը), բայց, փառք Աստծո, համառ պրպտումներս, հափշտակությունս եւ անզուսպ սերս պարի հանդեպ անպտուղ չմնացին: Ավանդական պարը կրողներից սովորած բանահավաքչական նյութերիս կարողացա շունչ տալ, եւ «Ակունքը», ի թիվս ազգագրական երգերի, կատարեց նաեւ մեր նախնյաց մաքրամաքուր, ավանդական պարերն ու պարերգերը».- Ռուդիկ Հարոյան։ 

Որպես պարուսույց կամ գեղարվեստական ղեկավար, անուրանալի ներդրում է ունեցել «Ակունք», «Մարաթուկ» (1984-1986), Երեւանի տնտեսագիտության ինստիտուտի «Մասունք» (1986-1989), Երեւանի պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի «Նարոյ» (1987-2000), «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկապատանեկան «Գոհար» (1993-1995), «Հայրիկ Մուրադյան» մանկապատանեկան ազգագրական երգի-պարի (1997-2004), Աշտարակի «Փերիա» (1988-1994), Արաբկիրի Հայորդաց տան մանկապատանեկան «Նիգ» (2001-2004),  նոր «Մասունք» (գործում է 2008թ.-ից) խմբերում:

Ռուդիկ Հարոյանը նաև մեր ծեսերի մշտական ուղեկից, մեր սիրելի «Զատիկ», «Զորի-Զորի» գրքերի հեղինակն է։ 

Ռուդիկի սաներին ու ընկերներին սիրով հրավիրում ենք ակտիվ մասնակցելու պարատանը։