• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայր դպրոցի ջեռուցման աշխատանքները ժամկետում ավարտելու մասին

Կրթահամալիրի Մայր դպրոցի վերանորոգման-բարելավման աշխատանքների շրջանակում Մարմարյա սրահի ալյումինե մարտկոցները փոխարինվում են նոր մարտկոցներով: Ալյումինե մարտկոցները, ելնելով կրտսեր դպրոցականների անվտանգության նկատառումներից, տեղադրվեցին Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի և Գեղարվեստի կրտսեր դպրոցի նորացված մարզադահլիճ-պարասրահներում: Մայր դպրոցի ուսումնական մասնաշենքերը նոյեմբերի 19-ից սկսած սահմանված կարգով ջեռուցվում են: Մարմարյա սրահի ջեռուցման նոր մարտկոցների տեղադրման աշխատանքները հնարավոր կարճ ժամկետում ավարտելու համար.

  1. Աշխատանքների կազմակերպման և օր առաջ ավարտման պատասխանատվությունը հանձնում եմ փոխտնօրեն Արտյոմ Խաչատրյանին՝ նրան լիազորելով կարգադրիչի անհրաժեշտ գործառույթներով.
  2. Կրթահամալիրի հանրօգուտ աշխատանքների կազմակերպիչներ Աշոտ Դուրյանի, Համլետ Կարապետյանի, Աշոտ Խաչատրյանի աշխատավայր նոյեմբերի 19-ից սկսած մինչև նշված աշխատանքների ավարտը ճանաչում եմ Մայր դպրոցը՝ նրանց անմիջական ղեկավար ճանաչելով Արտյոմ Խաչատրյանին.
  3. Կորյուն Ստեփանյանին, Օնիկ Դավթյանին և Էդուարդ Գավարյանին, առանց հիմնավորված անհրաժեշտության, արգելում եմ նշված աշխատանքների հետ կապ չունեցող գործերով զբաղվել.
  4. Կրթահամալիրի փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին, Գևորգ Հակոբյանին, Մարիետ Սիմոնյանին` առավելագույն աջակցություն ցուցաբերել նշված աշխատանքները ժամանակին, որակով և անվտանգ ավարտելու համար:

 

Կրթահամալիրի տնօրեն`              Ա. Բլեյան