• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2013-2014 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին

2013-2014 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական  աշխատանքներն ավարտելու նպատակով.

  1. Մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ավարտել կրթական օբյեկտների ջերմամեկուսացման, դասարաններում, աշխատասենյակներում և ուսումնական այլ տարածքներում հանդերձարանների (կախիչների), արտաքին կոյուղիների ցանցի վերականգնման, նկուղների անվտանգության, լուսավորման և ջերմամեկուսացման, գլխավոր մուտքերի ճանապարհների բարելավման,  տանիքների նորոգման՝ կաթոցների վերացման աշխատանքները:
  2. Մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը սահմանված կարգով ավարտել կրթական օբյեկտների կաթսայատների, ջեռուցման ցանցերի ստուգման և փորձարկման աշխատանքները: Փորձարկման աշխատանքների արդյունքով կազմել կից ներկայացվող նմուշի ակտեր (հավելված 1) և դրանք հրապարակել նոյեմբերի 11-ի վարչական խորհրդում:
  3. Կաթսայատները ջեռուցել սկսած ս.թ. նոյեմբերի 10-ից՝ ելնելով անհրաժեշտությունից, ապահովելով շենքում 18C-20C տաքություն: Կրթական օբյեկտների ջեռուցման աշխատակարգերը  սույն հրամանի պահանջների հաշվառմամբ, սահմանում են կրթական օբյեկտների պատասխանատուները (հավելված 2):
  4. Հաստատել կրթական օբյեկտների անվտանգ ու անընդհատ ջեռուցման ցանցի սպասարկման համար պատասխանատուների և կաթսայատների հնոցապանների ցուցակը (հավելված 3):
  5. Հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին և Արտյոմ Խաչատրյանին մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը յուրաքանչյուր կրթական օբյեկտ ապահովել ջեռուցման տեխնիկական սպասարկման և ջերմամեկուսացման համար պակասող պիտույքներով և գործիքներով:
  6. 2013թ. նոյեմբերի 11-ից սկսած` յուրաքանչյուր օր սահմանված կարգով գրանցել.
  • կրթական օբյեկտի սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը,
  • կրթական օբյեկտի միջանցքների, դասասենյակների, ուսումնական այլ տարածքների ջերմաստիճանները:
  1. Հրամանում նշված անձանց անհատապես ծանոթացնել հրամանին, իսկ կրթահամալիրի աշխատողներին և սովորողներին` կայքի միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf94.2 KB
PDF icon havelvats_2.pdf94.29 KB
PDF icon havelvats_3.pdf110.13 KB