«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
«Վենետիկ….դոժերի, ջրանցքների և գեղարվեստների հրաշակերտ քաղաք… Բազմաթիվ ջրանցքներ ու կամուրջներ, զբոսաշրջիկների ոտնակոխ հոսք, հրապարակներում՝ շպարված «կուրտիզանուհիներ», «երաժիշտներ», վենետիկյան հայտնի դիմակներ, պալացոների պատերը մերսող Գրանդ կանալեն, ջրերի վրա սահող գոնդոլներ և բոլորովին մեռնող քաղաք չհիշեցնող վազք: Կալլեներով անցնելիս ձեռքդ ձգվում է դեպի շենքերի աղյուսները, մատներիդ ծայրերը զգում են ծեփից պոկված թաց ավազահատիկները»,- պատմում է Սոֆյա Այվազյանը: