• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողի համակարգչային գրագիտություն

Օտար լեզվի դասավանդողը, աշխատելով «Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր» ծրագրով, պետք է կարողանա կատարել հետևյալ գործողությունները, ունենա հետևյալ կարողությունները

Կարողանա.

  1. Զբաղվել ակտիվ բլոգավարությամբ
  2. Էլ.փոստի միջոցով ուղարկել և ստուգել տնայինները
  3. Կազմակերպել անհատական նոթբուք-նեթբուքներով դասարանական աշխատանք
  4. Կրթահամալիրի կայքում, ենթակայքերում տեղադրել նյութեր, խմբագրել դրանց հրապարակման ձևերը, գրել քոմենտներ, խմբագրել դրանք
  5. Ֆոտոխցիկով արված լուսանկարները և ձայնագրիչով ձայնագրած ֆայլերը ներբեռնել համակարգիչ, խմբագրել դրանք, կցել նյութերին, ռադիո և տեսալուրեր պատրաստել
  6. Օգտվել իր անհատական նոթբուք-նեթբուքում առկա ծրագրերից, որոնք անհրաժեշտ են օտար լեզվի ուսուցման համար: Դասավանդողը պետք է նաև անհրաժեշտ ծրագրերի բացակայության դեպքում կարողանա դրանք ինքնուրույն ներբեռնել համակարգչի մեջ:
  7. Առցանց կամ որևէ ծրագրով ֆայլեր կոնվերտացիա անել (word-pdf, jpg-pdf, mp4-mp3 և այլն)
  8. Համակարգչում KDwin հետ առաջացած խնդիրները վերացնել (ներբեռնել նորը, գործարկել)
  9. Հետևել դասարանում սովորողների համակարգչով աշխատանքը: Անհարժեշտության դեպքում նա պետք է կարողանա մտնել բրաուզերի պատմությունը, ստուգել երեխայի բացած կայքերը, դրանց բացելու ժամը
  10. Իր նոյւթերը պահպանել SkyDrive, dropbox, i-cloud կամ մեկ այլ առցանց պահոցում
  11. Անհրաժեշտության դեպքում օգնել սովորողներին իրենց համակարգիչների վրա բացել առարկայական փոթեթներ, այնտեղ տեղադրել ներբեռնած ուսումնական նյութերը, կատարված առաջադրանքները

Իմանա.

  1. MS Office փաթեթը
  2. Որևէ մոնտաժային ծրագիր՝ տեսա- և ֆոտոֆիլմեր պատրաստելու համար
  3. Որևէ մոնտաժային ծրագիր՝ ձայնագրություններ խմբագրելու համար
  4. Smart Notebook ծրագիրը
  5. Nero ծրագիրը
  6. PhotoShop կամ այլ լուսանկարներ խմբագրող ծրագիր

Ունենա հետևյալ հմտությունները