• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցման համար անհրաժեշտ հմտությունների ուսումնասիրության մասին

ՀՐԱՄԱՆ N 13-487

Կրթահամալիրի դպրոցներում աշնանային ստեղծագործական հավաքի արդյունքները, սովորողների և ծնողների հետ զրույցները ցույց են տալիս, որ կրթահամալիրում կան մանկավաժական աշխատողներ, սովորողներ, որ ուսուցման-ուսումնառության համար անհրաժեշտ համակարգչային հմտություններին՝ ուսումնական նոթբուք-նեթբուքի կիրառում որպես ուսումնական գործիք, առարկայական ուսուցման, ուսումնական նախագծերի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին, բավարար չափով  չեն տիրապետում։ Դրա հետևանքը որոշ տեղերում սովորողների և նրանց ծնողների չհիմնավորված անհանգստությունն ու անվստահությունն են։ Իրավիճակը շտկելու համար. 

  1. մինչև հոկտեմբերի 4-ը հաստատման ներկայացնել անհրաժեշտ համակարգչային ծրագրերի ցանկը՝ ըստ դասնթացների. պատասխանատու՝  դասընթացի ծրագրի համակարգող, Տիգրան Պարսիլյան.
  2. հոկտեմբերի 4-10-ին անցկացնել ուսումնասիրություններ.
  1. լրամշակել սովորողների ծնողներին ուղղված պահանջները. կրթական ծրագրերի համակարգողներ.
  2. հոկտեմբերի 14-ի վարչական խորհրդում ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկությունները.
  3. դպրոցների ղեկավարներին, ուսուցիչներին, սովորողներին՝ իրենց փորձի հիման վրա իրավիճակը շտկելու այլ առաջարկություններ անել, իրականացնել (ինչպես, օրինակ՝ Մարիամ Մանսուրյանի նախաձեռնած քննարկումն է).
  4. մեդիակրթության մասնակիցների առողջությունը մշտապես հսկողության տակ պահելու համար կրթահամալիր աշխատանքի հրավիրել ակնաբույժի, ֆիզիոթերապևտի։

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան