• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոմիտաս. կյանքն ու գործը

Հոկտեմբերի 9-ին` ժամը` 15:15, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում Կոմիտասյան օրերի շրջանակներում Կոմիտասին նվիրված դասախոսությամբ հանդես կգա երաժշտագետ, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Մաեստրոն կրթահամալիրի մեծ բարեկամն է, ում հետ համագործակցում ենք երկար տարիներ: Նրա մտահղացմամբ արդեն 3 տարի է` իրականացնում ենք«Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը

Բաց չթողնենք մեծ կոմիտասագետին ունկնդրելու, նրա հետ անմիջականորեն շփվելու հնարավորությունը:

Դասախոսությունը նախատեսված է դասավանդողների, 9-12-րդ դասարաններում սովորողների համար:

Դասավանդողների մասնագիտական զարգացման ժամը կանցկացնենք միասինորպես միասնական երաժշտական սեմինար-պարապմունք:

Հասցե`Ա. Բաբաջանյան 25

Հարցերի դեպքում դիմել Մերի Առաքելյանին՝ [email protected]