• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին ծանոթությունը Էջմիածնի Մեսրոպ Մաշտոց դպրոցի հետ

Սեպտեմբերի 28-ին վարժարանի սովորողներ Շոթան, Գևորգը, Արսենը, Նարեկը, Հովհաննեսը, Էրիկը, Վազգենը, Ռաֆայելը և ես մեկնեցինք Էջմիածին` այցելելու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հանրակրթական դպրոց, հետո՝ էջմիածնի մայր տաճար:

Հանդիպեցինք դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանին. մեր սովորողները նկարեցին և ձայնագրեցին հանդիպումը, տնօրենը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու ևփորձի փոխանակման նպատակով,  մի քանի սովորողներ ուղարկեց մեր դպրոց` ծանոթանալու կրթահամալիրի առօրյային: Մեր սովորողները հանդիպեցին  9-րդ դասարանի սովորողների հետ, ներկայացրեցին այցելության նպատակը, խոսեցին իրենց նախագծերի մասին, ծանոթացան, հասցեներ փոխանակեցին: Ես հանդիպեցի նաև գրադարանավար Աննա Հարթենյանի հետ և հրավիրեցի այցելելու մեր գրադարան` ծանոթանալու գրադարանի կառուցվածքին: Նրանք շատ ուրախ էին հանդիպման և կարևոր կրթական տեղեկատվություն ստանալու համար: Այնուհետև շարժվեցինք դեպի Էջմիածնի մայր տաճար, որտեղ շատ նոր կառույցներ էին ավելացել: Երեխաները շատ ուրախ էին տեսնելու Գևորգյան ճեմարանը, որտեղ դասավանդել էր մեծն Կոմիտասը: Հիացած էինք մատանադարանի նոր շենքով, որը առանձնանում է իր ճարտարապերական յուրօրինակ լուծումով: Լիահույս ենք, որ մեկ օր էլ կայցելենք էջմիածնի մատենադարանը