• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սեբաստացիներ» երգչախմբի «Կոմիտասյան օրեր Վայոց ձորում, Գեղարքունիքում» նախագծի կազմակերպման մասին

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը ներկայացրել է «Կոմիտասյան օրեր Վայոց Ձորում, Գեղարքունիքում» նախագծի կազմակերպման առաջարկ: Նախագծի պատշաճ կազմակերպման նպատակով.

  1. նախագիծը ղեկավարում եմ ես, ինձ օգնում են Սուսաննա Մարգարյանը և Էմանուել Ագջոյանը.
  2. հաստատել նախագծի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. հաստատել նախագծի ծրագիրը (հավելված 2).
  4. համերգների ձայնագրման պատասխանատուն է Կարեն Խաչատրյանը, տեսագրումը, լուսաբանումը կատարում են TVmskh-ը՝ Անի Սարգսյան և Միշա Ավդալյան, կինո-ֆոտո ակումբը՝ Սուսան Ամուջանյան և ընկերներ.
  5. մեկնումը` 2013թ. սեպտեմբերի 28-ին, ժամը` 8.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Երևան-Արենի-Նորավանք-Եղեգնաձոր-Գլաձոր-Վերնաշեն-Մալիշկա-Եղեգնաձոր-Գետափ-Հերմոն-երթուղով, վերադարձը՝ սեպտեմբերի 29-ին, Եղեգիս-Սելիմի լեռնանցք-Գեղհովիտ-Հայրիվան-Սևան-Երևան երթուղով, մինչև ժամը 20.00.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել ՀՀ ՊՆ տրամադրած ավտոբուսներով.
  7. մասնակիցների սնունդը կազմակերպել «Սեբաստացիներ» հիմնադրամի և մասնակիցների միջոցներով.
  8. «Սեբաստացիներ» երգչախմբի գիշերակացը կազմակերպել սեպտեմբերի 28-ին Եղեգիսի Հերմոն գյուղի «Սիրանուշ» ճամբարում.
  9. գրադարանի ղեկավարին` Էմանուել Ագջոյանի հայտով տրամադրել ուսումնական միջոցներ, բուկլետներ, ուսումնական գրականություն, տեխնիկական թվային միջոցներ.
  10. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  11. հրամանին անհատապես ծանոթացնել նախագծի մասնակիցներին:

         

  Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_2.pdf202.49 KB
PDF icon havelvats_1.pdf99.46 KB