• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

Կրթահամալիրում իրականացվող «Հանրապետության օրեր. Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակներում թույլատրել ավագ դպրոց-վարժարանի 10-11-րդ դասարանների սովորողների ուսումնական ճամփորդությունը Գառնի-Կաքավաբերդ-Խոսրովի անտառ-Աստղիկի ջրվեժ:

Այդ նպատակով.
1. Հաստատել ճամփորդության մասնակից սովորողների կազմը (հավելված).
2. խմբի ղեկավար նշանակել Ելենա Սարգսյանին, օգնական՝ Լուսինե Ղուկասյանին (ծնող).
3. խմբի մեկնումը` սեպտեմբերի 22-ին, ժամը 8:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  վերադարձը՝ 20:00.
4. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել 67 ՏԼ 909 ՊԱԶ մակնիշի մեքենայով, վարորդ` Թաթուլ Մեհրաբյան (հեռ. 091 59 04 70).
5. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:
  
Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
  
 

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf95.34 KB