• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի «Մխիթարյան վարժարանի» խմբի ընդունելության մասին

Կրթահամալիրում 2013թ. սեպտեմբերի 17-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Մխիթարյան վարժարանի խմբին պատշաճ ընդունելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Արտակ Զարգարյանին, «Հեռադիտակ», «Լուսաստղ» հանդեսների խմբագրություններին, ղեկավար` Մարգարիտ Սարգսյան և իսպաներենի ուսուցման խմբին, ղեկավար` Հայարփի Սարգսյան.
  2. խմբի ընդունելությունը կազմակերպել.
  • 13.30-14.00  Գևորգ Հակոբյանի համաձայնությամբ ընտրված սովորողների խմբով ընդունելություն Մարմարյա սրահում.
  • 14.00-14.30  շրջայց Մայր դպրոցում
  • 14.30-15.00  հյուրասիրություն Վարժարանի ակումբում. Հայաստան այցելության ծրագրին կրթահամալիրի մասնակցության քննարկում
  • 15.00-15.30  պարեր, կարաոկե, Գեղարվեստի ավագ դպրոցի թատրոնի խմբի ելույթները. նվիրատվություն
  • 15.30-16.00   մարզական ընկերական խաղ` վոլեյբոլ և թենիս
  • 16.00-17.00 շրջայց Գեղարվեստի դպրոցում,  այցելություն Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • 17.00 ճանապարհում
  1. հյուրասիրությունը կազմակերպում է Արհետագործական ավագ դպրոցի խումբը, ղեկավար` Զառա Ավետիսյան.
  2. նվերները պատրաստում են գրադարանը և մեդիագրադարանը։ 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան