• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջու՛յն, կրթահամալիր, ես Անահիտն եմ

    Կարող եք ինձ շնորհավորել, ես արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ընտանիքի անդամ եմ: Ընդունվել եմ քոլեջ: Սովորելու եմ գրադարանային գործ: Նախքան ընդունվելս արդեն հասցրել եմ ծանոթանալ սեբաստացիների հետ: Սեպտեմբերի մեկը դասավանդողների ու մի մեծ խումբ սովորողների հետ դիմավորել եմ Արագածի հարավային գագաթին: Ինձ հետ էր նաև ամուսինս՝ Արտակը, որը կրթահալիրի շրջանավարտ է եղել: Միասին անհամբեր սպասում ենք հաջորդ արշավին: