• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտության և տեխնիկայի լաբորատորիայի մասին

Կրթահամալիրի բնագիտության և տեխնիկայի «Հակոբ Հակոբյան» լաբորատորիայի նորացման և բարելավման աշխատանքները օր առաջ ավարտելու համար.

  • աշխատանքների պատասխանատու եմ ճանաչում Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանին, օգնական՝ դասավանդող Գնել Հարությունյանին.
  • կրթահամալիրի` լաբորատորիայից օգտվող յուրաքանչյուր դասավանդող առավելագույն մասնակցություն է ունենում աշխատանքներին` Մարիետ Սիմոնյանի սահմանած կարգով.
  • կրթահամալիրի բոլոր ծառայությունները Մարիետ Սիմոնյանի ներկայացմամբ առաջնահերթ կատարում են լաբորատորիայի գործարկմանն առնչվող աշխատանքները.
  • լաբորատորիայում դպրոցների ուսումնական պլաններով և ժամանակացույցներով նախատեսված ուսումնական պարապմունքները կազմակերպվում են 2013թ. սեպտեմբերի 9-ից։

 
  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան