• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձառություն կազմակերպելու մասին

Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը, Համալսարանի ռեկտորի 28.08.2013թ. թիվ 2-688 և 2-689 հրամանը` թույլատրել համալսարանի «Մշակութաբանության» բաժնի 4-րդ կուրսի  28 ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրում:

Այդ նպատակով.

  1. կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Լուսինե Մանուկյանին վարժարանի ավագ դպրոցի ղեկավար՝ Գևորգ Հակոբյանին, խմբերի ղեկավարներ՝ Մերի Առաքելյանին, Քնարիկ Ներսիսյանին, Արման Գրիգորյանին, Գագիկ Չարչյանին, Վահրամ Թոքմաջյանին.  
  2. ընդունել ի գիտություն, որ համալսարանի ռեկտորի թիվ 2-689 հրամանով Համալսարանի կողմից պրակտիկայի ղեկավարներ է նշանակվել Արա Հակոբյանը. Անուշ Բաղդագուլյանին.
  3. փորձառության սկիզբը` 2013թ. սեպտեմբերի 4, ավարտը՝ հոկտեմբերի 8.
  4. Վարժարանի ավագ դպրոցի և Գեղարվեստի ավագ դպրոցի  գրասենյակի ղեկավարներին` սահմանված կարգով դպրոցի Sky Drive-ում ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը, ուսանողների անհատական տվյալները (CV) 2 օրվա ընթացքում տեղադրել կայքում, հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
  5. հանձնարարել Նաիրա Նիկողոսյանին, Լուսինե Մանուկյանին և Գևորգ Հակոբյանին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին.
  6. փորձառությունը լուսաբանել mskh.am-ի «Փորձառություն» բաժնում.
  7. փորձառության ամփոփումը՝ հոկտեմբերի 7-ին  Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում.
  8. հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Նաիրա Նիկողոսյանին:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան