• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիրակին աշխատանքային օր համարելու մասին

Ուսումնական անհրաժեշտությունից ելնելով` նոր ուսումնական տարվան պատշաճ նախապատրաստվելու, կրթական օբյեկտները, բակերը պատշաճ վիճակի բերելու համար կրթահամալիրի մասնաճյուղերի և գրասենյակների ղեկավարների, կազմակերպիչների, կազմակերպիչ-ընթերցավարների, վարչական աշխատողների, բանվորների, տնտեսուհիների, մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ` կաբինետների և լաբորատորիաների ղեկավարների համար ս.թ. սեպտեմբերի 1-ը համարել աշխատանքային օր և աշխատաժամանակի ռեժիմը սահմանել 10:00-16:00 (հիմք` ՀՀ ԱՕ հոդվ. 156, կետ 2 ):

  1. Հանձնարարել կրթահամալիրի ստորաբաժանումների ղեկավարներին.
  • աշխատողի սեպտեմբեր ամսվա աշխատաժամանակը հավելյալ աշխատած ժամերի չափով պակասեցնել.
  • նշված աշխատանքների կատարմանը ներգրավել նաև սովորողներին.
  1. Հանձնարարել գրասենյակների ղեկավարներին հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր աշխատողներին:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան