• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում եմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցներ նոր ընդունված սովորողներին և կրթահամալիր ընդունվող աշխատողներին հրավիրում եմ գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը Արագած լեռան հարավային գագաթին դիմավորելու: Ցանկացողները կարող են ցուցակագրվել ջոկատների ղեկավարների մոտ մինչև վաղը՝ ժամը 12:00:

Հայկուհի Հովհաննիսյան, Գեղարվեստի ավագ դպրոց, [email protected]

Արամ Գևորգյան, Արհեստների ավագ դպրոց,   [email protected]

Գևորգ Հակոբյան, ավագ դպրոց վարժարան [email protected]:

Արշավը սկսվելու է սեպտեմբերի մեկին՝ կիրակի, ժամը 8:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից:

Արշավին մասնակցողը պետք է արշավային հագնված լինի և հետը ունենա.

·         արևային գլխարկ

·         հակաայրվածքային քսուկ

·         տաք հագուստ

·         տաք գլխարկ

·         ձեռնոց

·         բաճկոն (անձրևից պաշտպանող)

·         ուտելիք (ցանկալի է, մրգեր էլ լինեն)

·         ջուր

·         2 հազար դրամ(ճանապարհածախսի համար)

·         հարմար ուսապարկ:

Արշավախմբի ղեկավար Գևորգ Հակոբյան