• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական նախագծերի ստեղծում

Սեմինարավար` Նունե Մովսիսյան

Նախագծային աշխատանքները այսօր էլ շարունակվեցին, հետազոտական աշխատանք էինք կատարում, փնտրում էինք Վիլյամ Սարոյանի առակները, որոնք հասանելի կլինեն կրտսեր դպրոցի սովորողների համար: Նորից խմբերի բաժանվեցինք, թարգմանիչները թարգմանում էին, հոգեբանը` վերլուծում հոգեբանական տեսանկյունից, դասվարներն էլ փորձում էին հիմնավորել առակների ընտրությունը: Քննարկեցինք և հասկացանք, որ տարբեր դասարաններում առակների ուսուցումը կկատարվի յուրովի, առաջին դասարանում Սարոյանի առակները կարող են կազմված լինել սովորողների նկարած նկարներից, բարձր դասարաններում սովորողները  կարող են առակներից դուրս գրել թևավոր խոսքեր: Սեմինարների ավարտին նախատեսվում է ստեղծել Վիլյամ Սարոյանի առակների մեդիափաթեթը, իսկ որպես նախագծի արդյունք կարող են լինել դասարանում կամ տանը սովորողների կողմից պատրաստված տեսաֆիլմերը, թատերական ներկայացումները, կավով պատրաստված կերպարները, կայքում հրապարակված ուսումնական նյութերը, խնդրագրքերը, paint-ով արված նկարները…

Աշխատանքները շարունակվում են: