• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էլի մի ոչ սովորական օր

Կրկին մեր տրամադրությունը հիասքանչ է: Այսօր արդեն ճամբարային երրորդ օրն է, որի ընթացքում մենք ունեցանք բամաթիվ զվարճալի վայրկյաններ: Առավոտյան ուղևորվեցինք դեպի Լերմոնտովո գյուղի միակ դպրոցը, որի ճանապարհին երեխաներին բաժանեցինք գրքեր և բուկլետներ: Գյուղում բնակիչների մեծամասնությունը ռուսներ էին՝ մոլոկաններ: Դպրոցում ծանոթացանք երեխաների հետ և շփվում էինք ռւսերեն: Քանի որ բոլորս շատ էինք ուզում չիպս և կոկակոլա, մենք պայքարեցինք և վերջապես հասանք մեր նպատակին: Ճիշտ է, ընկեր Հասմիկը զրույց ունեցավ մեզ հետ այդ առթիվ, բայց մենք մեզնից գոհ էինք։

Այսօր նշեցինք երեխաներից մեկի՝ փոքր Հայկի ծննդյան օրը: Բոլորս նկարում էինք և նկարները փակցնում պատերին: Այնուհետև հավաքվեցինք ճաշասրահում և մեծ պրոյեկտրով ֆիլմ դիտեցինք: Ինչքան շատ ենք մնում ավելի ենք կապվում և չենք ուզում տուն վերադառնալ:

Այսօր շատ մառախլապատ է, գրեթե ոչինչ չի երևում:

 

Մկրտչյան Շուշան
Հայրենագիտական ջոկատ