• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային առօրյա

Ձեզ ողջունում ենք Լերմոնտովո գյուղի «Անդրանիկ» ճամբարից: Այստեղ ենք դեռ երկու օր և դեռ երեք օր էլ ունենք: Երեկ մտանք Սևան, լողացանք հետո գնացինք Դիլիջան նկարվեցինք և շարժվեցինք դեպի Լերմոնտովո  գյուղ: Առավոտյան անում ենք մարմնամարզություն, այնուհետև նախաճաշում ենք, հետո խաղում, գնում արշավի և երեկոյան դիսկոտեկ ենք կազմակերպում: Գիշերը այստեղ շատ գեղեցիկ է, մենք պառկել էինք խոտերին և նայում  էինք աստղալից երկնքին:

Ուշ գիշերին այստեղի սկաուտները խարույկ էին վառել և արթուն մնացածներին հրավիրեցին խարույկի շուրջ: Այնտեղ կարող ենք նստած մնալ մինչև լույս: Սկաուտները կատակում էին , բայց մեզ ամենից շատ դուր եկավ նրանց խոսելու ոճը: Դա տարօրինակ հայերեն էր:  

Չնայած գիշերը շատ ցուրտ է, բայց մեզ համար հետաքրքիր է անցնում:

Գոհար Սահակյան,
Մերի Մնացականյան,
Շուշան Մկրտչյան