• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՐԱՄԱՆN 13-389

ՀՐԱՄԱՆN 13-389

Բնագիտական-տիեզերագիտական-տեխնիկական ստեղծագործության ամառային բաց ճամբար կազմակերպելու մասին  

  

Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը օգոստոսի 10-15-ը Լոռու մարզում «Անդրանիկ» սկաուտական ճամբարի տարածքը տրամադրել է կրթահամալիրի բնագիտական-տիեզերագիտական-տեխնիկական ստեղծագործության ամառային բացճամբարը կազմակերպելու համար։ Այդ նպատակով.

1.  ուսումնական ճամբարի ղեկավար նշանակելԱնահիտ Գևորգյանին, օգնական` Հայկուհի Հովհաննիսյանին, Գոհար Եղոյանին.

2.  ըստ սովորողների հետաքրքրությունների ձևավորված ջոկատների ղեկավարներնշանակել Լևոն Արամյանին, Գոհար Եղոյանին, Աստղիկ Պողոսյանին, Հայկուհի Հովհաննիսյանին, Արմինե Ղազարյանին, Անուշ Աղաբաբյանին, Հասմիկ Ղազարյանին.

3.  mskh.am-ի ճամբարական խմբագիր նշանակել Հասմիկ Ղազարյանին.

4.  ճամբարի ղեկավարի ներկայացմամբ հաստատել ճամբարի կառուցվածքը և մասնակիցների ցուցակը (հավելված 1), ճամբարի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 2).

5.  օգոստոսի 13-ին` ժամը 17.00, նշանակել ճամբարական ստուգատես` կրթահամալիրի տնօրենի մասնակցությամբ.

6. մասնակիցների սնունդը կազմակերպել ճամբարականների ծնողների միջոցներով.

7.  ընդունել ի գիտություն, որ մասնակից աշխատողների երեխաների ուղեգրերի համար վճարում է արհմիութենական կազմակերպությունը.

8. գրադարանի ղեկավարին` Անահիտ Գևորգյանի հայտով ճամբարին տրամադրել աստղացուցարանը, աստղադիտակը, մեկ պրոյեկտոր, ինտերնետ կրիչ, դինամիկներ, երկարացման լարեր, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ, գլխարկներ.

9. Անահիտ Գևորգյանին ճամբարի մասնակից սովորողների տրանսպորտային ծախսերի համար այլ ուսումնական ծախսերի միջոցներից տրամադրել 180 000 դրամ (60*3000).

10. Հասմիկ Մանուկյանին` Անահիտ Գևորգյանի հայտով ճամբարին տրամադրել ներքնակներ, քնապարկեր, վրաններ.

11. ճամբարականների մեկնումը` օգոստոսի 10-ին` ժամը 9.00, Սուրբ Հարություն եկեղեցու մոտից, վերադարձը` օգոստոսի 15-ին` ժամը 18.00-ի սահմաններում.

12.   ճամբարականների տեղափոխումը կազմակերպել 20 LO 932,  վարորդ՝ՀարությունԹերզյան, 796 LK 67, վարորդ՝ՀենրիկԹուլվանդյան, 34 OR 363 , վարորդ՝ՈսկանԱվետյան,  424 63 վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27) Ֆորդ և 20 00 T Գազել , վարորդ՝ Արա Պողոսյան , մակնիշի մեքենաներով:

13.  Վահրամ Մարտիրոսյանին` օգոստոսի 10-ին Էդվարդ Գավարյանի, Կորյուն Ստեփանյանի հետ լինել ճամբարում, տեղում լուծել մեկնարկի հետ կապված տեխնիկական խնդիրները.

14. ճամբարի պետին, ջոկատավարներին` վերադարձից հետո ներկայացնել մանրամասն հաշվետվություն։  

 Կրթահամալիրի տնօրեն՝                              Ա. Բլեյան

 

AttachmentSize
File havelvatsner1.docx17.14 KB