• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորից կենտրոնում գործուն ուսուցիչն է

Անցնում ենք նախագծերով ուսուցման. այսպիսով  հեղինակային կրթական ծրագրի գլխավոր գործող անձը դառնում է ուսումնական նախագծի ղեկավարը` ուսուցիչ, ով անձամբ և ընկերների` ուսուցիչների, սովորողների այլ մասնագետների հետ մշակում է նախագիծը և կազմակերպում դրա իրականացումը։ Ունենում ենք նոր որակի ուսուցիչ։ Ուսուցչակենտրոն կրթական ծրագիր, ասել է թե իր գործունեության համար սովորողների, կրթական բաց համայնքի, կրթահամալիրի կառավարման մարմինների առաջ անձամբ պատասխանատու ուսուցիչ։

Դպրոցի ղեկավարը դառնում է նախագիծ մշակող և իրականացնող ուսուցիչ-կազմակերպիչների գործունեության համակարգողը։ Համակարգողը (դպրոցի ղեկավարը) պիտի կարողանա, ուզենա և պատիվ համարի, բնական համարի ուսուցիչ-կազմակերպչի աշխատանքը։ Առաջարկում եմ դպրոցների այսօրվա ղեկավարներին` Լուսինե Փաշայանին, Տաթև Բլեյանին, Լիլիթ Բաբայանին, Սրբուհի Աղաբաբյանին, Մարիետ Սիմոնյանին, Լուսինե Մանուկյանին, Գևորգ Հակոբյանին և Նաիրա Նիկողոսյանին, մինչև օգոստոսի 11-ը ինձ ուղղված գրավոր դիմումով  հաստատել 2013-2014 ուստարում այսպիսի ուսուցչի կարգավիճակով գործելու պատրաստակամությունը։