• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2013-2014 ուստարվա դասընթացների, ծրագրերի մշակման, քննարկման, հաստատման և վճարման կարգ

Նախագիծ

2013-2014 ուստարվա դասընթացների, պատանեկան ակումբների ծրագրերի մշակման-լրամշակման աշխատանքով զբաղվողները կրթահամալիրի մանկավարժական աշխատողներն են,  կազմակերպիչները` կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարները։ Կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր` տարբեր դասարաններում միևնույն անունով դասընթացների ծրագրերը մշակողների, տարբեր դպրոցների նույն դասարանում դասավանդողների և այլն։ Մանկավարժական աշխատողը և ղեկավարը կատարվող աշխատանքը գրանցում են իրենց համաձայնագրում, որը աշխատողի աշխատանքային պայմանագրի հավելվածն է։ Համաձայնագրում նշվում են աշխատանքի կատարման, փորձաքննության, հանձնման անհատական պլանները (ժամանակացույցները)։ Նախատեսված աշխատանքը  հատվածաբար, շաբաթական առնվազն մեկ անգամ պարբերականությամբ, mskh.am-ի սոցիալական ցանցում («Հեղինակային կրթական ծրագրերի մշակում-քննարկում» էջումներկայացվում է քննարկման (ներքին փորձաքննություն), որին մասնակցում են տվյալ բնագավառի, կրթական աստիճանի դասավանդողները, ծրագրերի ղեկավարները, սովորողների ծնողներ-ոլորտի մասնագետներ, սովորողներ, այլք։ 2013-2014 ուստարվա դասընթացների ծրագրերի մշակման-լրամշակման աշխատանքի այս փուլի վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է։ Այս աշխատանքի հիման վրա կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարները մինչև օգոստոսի 20-ը ներկայացնում են մասնաճյուղում 2013-2014 ուստարվա ուսումնական պլանի կատարման մեջ ներառված աշխատողներին և նրանց ուսումնական ծանրաբեռնվածությունը (տարիֆիկացիոն ցուցակը)։ 

Ծրագիր մշակող-լրամշակողը ղեկավարի համաձայնությամբ իր մշակումները քննարկում է կրթահամալիրում չաշխատող որևէ մասնագետի հետ, ով դառնում է աշխատանքի փորձագետը։ Արտաքին փորձաքննության համար կրթահամալիրը ծրագիրն ուղարկում է նաև գործընկեր հաստատություն` նրանց մասնագետների փորձաքննությանը։ 

Ընդունում
Փորձաքննությունից հետո վերամշակված ծրագիրը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ ուղարկվում է կրթության ու գիտության նախարարություն: Նախարարության աշխատակիցների հետ քննարկումներին մասնակցում է առարկայական ծրագրի հեղինակը:

Վճարումը
Աշխատանքի համար վճարումը կատարվում է կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշների համաձայն։