• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային դպրոցի մայրենիի դասվանդողների վերջին պարապմունքը

Այսօր տեղի  ունեցավ ուսումնական ամռան մայրենիի վերջին սեմինար  պարապմունքը:  Օրվա    թեման  2013-2014 ուստարվա ուսումնական օրացույցով  որոշված ուսումնական  նախագծի համակարգման-ղեկավարման հայտերի  ներկայացումն էր,  սեմինարավարը՝  Հասմիկ  Թոփչյանը:  Նունե  Մովսիսյանն  ու  Հասմիկ  Թոփչյանը  նեկայացրին  տոնացույցով  սահմանված  «Շարլ Ազնավուր -90» նախագիծի իրենց  հայտը:  «Մայրենիի միջազգային օր» նախագծի ղեկավարման իր հայտը ներկայացրեց  Հասմիկ Ղազարյանը:  Մարինե Ամիրջանյանն  էլ ներկայացրեց  «Դանիել Վարուժան»  նախագծի ղեկավարման իր հայտը: Սեմինարի երկրորդ  մասում  քննարկվեց  2013-2014թթ.  մայրենիի  ամենշաբաթյա  մեթոդական   պարապմունքների   բովանդակությանը  ու  կազմակերպմանն   առնչվող   հարցեր: Քննարկումը շատ բուռն  անցավ, եղան տարբեր  առաջարկություններ՝ կազմակերպել  մանկավարժական  հոդվածների   քննարկումներ,  տոնացուցային նախագծերի  իրականացումից հետո անցկացնել  ամփոփումներ, ներկաները  խոսեցին  նաև աշնանային դպրոցի սեմինարների  անցկացման հայտերի  ներկայացման   շուրջ: Ուսումնական  ամառն ավարտված է, բայց  նոր ուսումնական տարվան  ուղղված  նախապատրաստական աշխատանքները  շարունակվում են: