• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդեն գրադարանում են

Գեղարվեստի դպրոցում շրջելուց հետո մեր հյուրերը՝ Ինթելի ներկայացուցիչն ու Յունիքոմպի տնօրենը այցելեցին նաև գրադարան, որտեղ նրանց ներկայացրինք կրթահամալիրի կայքը և դրա բոլոր ենթակայքերը: Ժաննա Հակոբյանը ներկայացրեց մեր կայքի ռուսերեն բաժինը: Ինթելի ներկայացուցիչները մեր դպրոցում շրջելու ընթացքում մի քանի նոր մտահղացումներ ունեցան, որոնք շուտով կներկայացնեն մեզ:

Մինչ մենք թողարկում էինք այս նյութը, Գրիգորյան Աիդան ներկայացրեց մեր կայքի անգլերեն բաժինը, իսկ հետո՝ նաև իր ուսումնական բլոգը: Հետո հերթն արդեն վրացերեն բաժնինն էր, որը ներկայացրին ընկեր Ռինան և Լիլիթ Գրիգորյանը:

Ներկայացրինք նաև մեր Դպիր ամսագիրը, որը հրապարակվում է 2006 թվականից և արդեն ունի 70 համար: Ինթելի ներկայացուցիչներից մեկը մեզ ներկայացրեց իրենց կայքը, և նշեց, որ կուզենա, որ մեր ուսուցիչներն էլ մասնակցեն կայքում ընթացող քննարկումներին և իրենց փորձով կիսվեն նաև ռուս ուսուցիչների հետ: Վերջում Տիար Բլեյանը հյուրերին նվիրեց «Մշակույթ անիվների վրա» նախագծի սկավառակը: Ինթելի ներկայացուցիչները նշեցին, որ շատ զարմացած և հիացած են մեր՝ սովորողների և ուսուցիչների ակտիվությամբ և ստեղծագործական մտահղացումներով: