Ծիսական տոնացույցի ուսումնական նյութերը
Ուսումնական օրացույցի քրոնիկոն
Օգոստոսի 12 - դպրոցների, ուսումնական կենտրոնների, գրասենյակների ղեկավարների համար ուսումնական տարվա սկիզբը
Օգոստոսի 19 - մանկավարժական աշխատողների համար ուսումնական տարվա սկիզբը
Օգոստոսի 29 - սովորողների համար ուսումնական տարվա սկիզբը
Սեպտեմբերի 4- կրթական շքերթ
Սեպտեմբերի 18 - Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը (105-ամյակը). բնագիտական ստեղծագործական հավաք. ամառային բնագիտական նախագծերի արդյունքների ստուգատես
Սեպտեմբերի 21-22- Անկախության տոն. բարձունքների նվաճում
Սեպտեմբերի 26-28 - հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 8-րդ հավաք. ուսումնական ճամբարների նախագծերի ստուգատես
Սեպտեմբերի 26-հոկտեմբերի 8 - Կոմիտասյան օրեր
Սեպտեմբերի 26-28 - Կոմիտասյան երգի տոն
Սեպտեմբեր-հոկտեմբեր- համայնքային, քաղաքային, հանրապետական մարզական մրցաշարեր
Հոկտեմբեր - նախադպրոցականների, կրտսեր դպրոցականների մարզատոներ
Հոկտեմբերի 5 - ուսուցչի օր
Հոկտեմբերի 4-6 - DigiTec Expo 2013
Հոկտեմբերի 10 - իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի 200-ամյակը
Հոկտեմբերի 15 - Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրը
Հոկտեմբերի 17-23 - Խնկոյանի օրեր կրտսեր դպրոցում
Հոկտեմբերի 15-19 - Մահարիական օրեր
Հոկտեմբերի 21-27- սովորողների աշնանային արձակուրդ, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ, դպրոց բնության գրկում, մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց
Հոկտեմբերի 22-26 - աշնանային ակումբային ճամբար Արցախում
Հոկտեմբերի 25 - նոյեմբերի 15- պարտեզների նախապատրաստում ձմեռվան
Նոյեմբերի 1-8 - ՆԱՏՕ-ի շաբաթ Հայաստանում
Նոյեմբերի 1-10 - «Սասնա ծռերի» օրեր
Նոյեմբերի 1-7 - արտասահմանյան գրականության օրեր (Քամյուի ծննդյան 100-ամյակի առթիվ)
Նոյեմբերի 8-15 - Նարեկացու օրեր
Նոյեմբերի 13-16 - Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
Դեկտեմբերի 9-13– Հակոբ Կոջոյանի օրեր (ծննդյան 130-ամյակի առթիվ)
Դեկտեմբերի 10 - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Դեկտեմբերի 14 – Գոհար Գասպարյանի օր (ծննդյան 90-ամյակ)
Դեկտեմբերի 16-27- ձմեռային ուսումնական ճամբարներ
Դեկտեմբերի 16- 27- միջին մասնագիտական կրթական ծրագրի սովորողների ձմեռային քննաշրջան
Դեկտեմբերի 29- 2012թ. հունվարի12- սովորողների ձմեռային արձակուրդ, ուխտագնացություններ, դպրոց բնության գրկում
Դեկտեմբերի 24 - հունվարի 5 - ամանորյա ծեսեր
Հունվարի 5-6- Սուրբ Ծնունդ
Հունվարի 8-10- մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոց
Հունվարի 13-17– Սփյուռքահայ գրականության օրեր (Մաթեոս Զարիֆյանի 120-ամյակ, Մուշեղ Իշխանի 100-ամյակ, Զահրատի 90-ամյակ)
Հունվարի 13-փետրվարի 14 - Հանրակրթական մարմնամարզական ստուգատես
Հունվարի 24 – Պարույր Սևակի 90-ամյակ
Հունվարի 25-28- Տերյանական օրեր
Հունվարի 28- Հայոց Բանակի օրը
Հունվարի 27- 31- ուսումնական առաջին կիսամյակի ամփոփում. սովորողների, մանկավարժական աշխատողների հաշվետվություններ, կրթական ծրագրերի իրականացման գնահատում
Փետրվարի 3-8- Հանրակրթական Դիջիթեք 2014 (նյութերի հրապարակումը սոցցանցում` հունվարի 14-ից)
Փետրվարի 11-14 - բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես. նվիրվում է Հակոբ Հակոբյանի հիշատակին
Փետրվարի 19-26- Թումանյանական շաբաթ
Փետրվարի 21- մայրենի լեզվի միջազգային օր
Փետրվարի 14– Տյառնընդառաջ
Մարտի 2 - Բարեկենդան
Մարտի 3 - Բարերարության օր (Ալ. Մանթաշյանի ծննդյան օրվա առթիվ)
Մարտի 8-ապրիլի 7 -«Ձոն կնոջը». տեխնոլոգիական ուսուցման ստուգատես
Մարտի 13-20 - Չարենցյան շաբաթ
Մարտի 10-14 - Էնշտեյնի օրեր (ծննդյան 135-ամյակի առթիվ)
Մարտի 18-19- Տիգրան Հայրապետյանի օրեր. հասարակագիտական ստուգատես
Մարտի 24-30 - սովորողների գարնանային արձակուրդ, մանկավարժական աշխատողների գարնանային դպրոց, ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ, «Դասարան անիվների վրա», կրթական փոխանակումներ, օլիմպիական ճամբարներ, դպրոց բնության գրկում
Մարտի 17-21– Հանրակրթական Դիջիթեքի ամենամյա ճամբար Գանձասարում
Ապրիլ-հունիս - Մարզական գարուն (մրցաշարեր. ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս...)
Ապրիլի 1-4- Աղայանական օրեր
Ապրիլի 4-6– վրացերենի պետական տոն կրթահամալիրում
Ապրիլի 13-պարտեզների գարնանային բարեկարգման նախագծեր, Ծաղկազարդ. ծառի օրը
Ապրիլի 14-18 – Համո Սահյանի օրեր (ապրիլի 14-ին` 100-ամյակի առթիվ)
Ապրիլի 14-18 - Ռոդարիական շաբաթ
Ապրիլի 20-27– Դանիել Վարուժանի օրեր (ծննդյան 130-ամյակի առթիվ)
Ապրիլի 20-27 - Շեքսպիրյան օրեր (ծննդյան 450-ամյակի մասին)
Ապրիլի 20- Սուրբ Հարության տոն
Ապրիլի 22-27–էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես
Ապրիլի 24– միավորող նախագծեր
Մայիսի 1-10 -«Կենսամշակութային արշավ» ամենամյա նախագիծ
Մայիսի 3 - Խոսքի ազատության միջազգային օրը
Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության տոն
Մայիսի 11 – Սալվադոր Դալիի 110-ամյակ
Մայիսի 12-23 - 2013-2014 ուստարվա շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագիծ
Մայիսի12-17- հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան 9-րդ հավաք
Մայիսի 19-23- Շառլ Ազնավուրի օրեր (մայիսի 22-ին` 90-ամյակի առթիվ)
Մայիսի 26-30 - «Ես կարողանում եմ». հեղինակային կրթական ծրագրերով որոշված ուսումնական կարողությունների գնահատման ստուգատես
Ըստ ԿԳՆ հաստատած ժամանակացույցի - Միջնակարգ դպրոցի ավարտական, միասնական քննություններ, հիմնական դպրոցի (9-րդ դասարանի) ավարտական քննություններ
Մայիսի 28-31 - Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավներ, բարձունքների նվաճում
Մայիսի 29 - Համբարձման տոն
Հունիսի 16-20 - ուսումնական 2-րդ կիսամյակի ամփոփում, սովորողներ, մանկավարժական աշխատողների հաշվետվություններ, կրթական ծրագրերի իրականացման գնահատում
Հունիսի 20 - «Անտիվիրուս Կոմիտաս» համերգ-հաշվետվություն, արտագնա մեդիաուրբաթ Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում, Ազնավուրի անվան հրապարակում
Հունիսի 21-22 - Դիջիթեք բիզնես ֆորում
Հունիսի 23-27- մանկավարժական աշխատողների ամառային դպրոց
Հունիսի 16 – հուլիսի 11- միջին մասնագիտական, արհեստագործական 1-ամյա կրթական ծրագրերի սովորողների պետական որակավորման ստուգումներ
Հունիսի 1-օգոստոսի 31- ամառային պարտեզների գործունեություն
Հուլիսի 1 - օգոստոսի 10 - ամառային դպրոց
Հուլիս-օգոստոս - մասնակցություն «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարին, արշավախմբային դաշտային բացօթյա մոբիլ դպրոց (դաշտային ճամբարներ)
Հուլիսի 1- օգոստոսի 20- ամառային արձակուրդ, «Ուսումնական ամառ» նախագծի իրականացում
Հուլիսի 5- ՀՀ Սահմանադրության օրը
Հուլիսի 27- Վարդավառ
Օգոստոսի 20-26- սովորողների ամառային աշխատանքի ամփոփում