• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենի լեզվի սեմինարին

Մայրենի լեզվի դասավանդողների հերթական սեմինարը վարում էր Ելենա Սարգսյանը:Սեմինարի երեք թեմաների շուրջ քննարկումը ակտիվ էր:Նունե Մովսիսյանը ներկայացրեց 6-րդ դասարանցիների մայրենի լեզվից ստուգման արդյունքների իր դիտարկումները, այս թեմայի հետ կապված Արևիկ Ներսիսյանը և Տաթև  Աբրահամյանը համապատասխան  հավելումներ արեցին:Հաջորդ հարցը սովորողների  ամառային ընթերցանության կազմակերպումն էր, առաջարկվեց և րնդունվեց սովորողների ընթերցանության ազատ ընտրությունը:Եվ, վերջապես, երրորդը ամառային  ուսումնական այլ նախագծերն էին, որն իր մեջ ներառում է ամառային ճամբարները:Մարգարիտ Հարությունյանը և Մարգարիտ  Սարգսյանը հաղորդեցին,որ կազմակերպում են ամառային եռօրյա և բազմօրյա ճամբարներ Ալավերդիում,Սիսիանի Լոր գյուղում:Սեմինարին ներկա էր տիար Բլեյանը: