• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վաղը թեժ է լինելու

Վաղը, երկարատև ընդմիջումից հետո, վերսկսվում է «Ազատ խոսքի ամբիոն» ակումբի կողմից անցկացվող դասավանդողների բանավեճի անհատական առաջնությունը: Նշենք, որ տեղի ունեցած քառորդ եզրափակիչների արդյունքներով կիսաեզրափակիչ զույգեր են կազմել ՝ Արտակ Զարգարյան - Վահրամ Թոքմաջյան և Արմեն Մարտիրոսյան - Աշոտ Տիգրանյան զույգերը: Վաղը կբանավիճեն Արտակ Զարգարյաը և Վահրամ Թոքմաջյանը: Բանավեճի թեման՝ հանրային և քաղաքական շրջանակներում տարաբնույթ մեկնաբանություններ և հակասություններ առաջացնող թեմա է՝ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ցեղասպանության հարցի պահպանման նպատակահարմարությունը: Նշենք, որ բանավեճը ուսումնական է և նպատակ ունի սովորողներին՝ որպես ՀՀ ապագայի երաշխավորների, համակողմանիորեն ծանոթացնել  Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ՀՀ առջև կանգնած մարտահրավերներին և առաջացած խնդիրներին, ուստի ակնկալում ենք սովորողների ակտիվ  և գործուն մասնակցությունը: Բանավեճը կանցկացվի Ավագ դպրոցի ակումբում, մեկնարկը՝ 13:00-ին:

Հ.Գ. Բանավեճը իրազեկված, արտոնված է և ի գիտություն է ընդունվել ՃՊ Մարիամ Աբովյանի կողմից: