• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախագծի ամփոփում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում

Հունիսի 12-ին՝ 15:45, Երևանի առաջնորդանիստ սբ Սարգիս եկեղեցում «Սեբաստացիներ» երգչախումբը կկատարի հոգևոր երգերի կոմիտասյան մշակումներ: 

Դրանից հետո՝ ժամը 16:00, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում  ամփոփելու ենք «Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավ» նախագծերը: 

  • Կցուցադրվեն նախագծերի մասին պատմող ֆիլմերը
  • Կներկայացվեն կրթահամալիրի ամառային ուսումնական նախագծերը
  • Ելույթ կունենա «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան
  • Պարային կատարումով կներկայանան «Կրթական փոխանակումներ» ծրագրով կրթահամալիրում հյուընկալված՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի սովորողները

Հոգևոր համերգն ու նախագծերի ամփոփումը իր ներկայությամբ կպատվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: 

«Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավ» նախագծերի ամփոմանը հրավիրում ենք մասնակցելու նախագծի մասնակիցներին, աջակիցներին, հովանավորներին, բարեկամներին: