«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ավագ դպրոցի ճամբարը շարունակվում է: Առավոտյան ընդհանուր պարապունքից հետո ֆուտբոլիստները Ը. Ռուբիկի ղեկավարությամբ տեղափոխվեցին ներս, իսկ ավագ դպրոցի բոլոր սովորողները եկան մարզադաշտ, բաժանվեցին խմբերի էստաֆետա խաղացին: Ամեն խումբ մյուս կողմում ուներ իրեն սպասող ուսուցիչ, ովքեր վերջում միմյանց հետ մրցեցին, որպեսզի պարզվի, որ խումբն է հաղթում: Հաղթեց ընկերությունն ու համախմբվածությունը:
Լիլիթ Հարությունյան