• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սեբաստացիներ» երգչախումբը Շուշիում է

Երեք օր է «Սեբաստացիներ» երգչախումբը «Կենսամշակութային արշավ» նախագծով Արցախում է: Շարժվում ենք ըստ նախապես հրապարակված ծրագրի. համերգներ Հայրիվանքում, Կոթավանքում, Դադիվանքում, Ստեփանակերտում, Վանք գյուղում, Գանձասարում:
Այժմ երգչախումբը Շուշիում է: Չնայած սառը ու անձրևոտ եղանակին, պատրաստվում ենք ժամը 13.00-ին Շուշի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կայանալիք համերգին: Իսկ երեկոյան՝ ժամը 18.00, Շուշիի «Նարեկացի» մշակութային տանը տեղի կունենա երգչախմբի և Գեղարվեստի ավագ դպրոցի համերգ-ներկայացումը:
Հետևեք մեզ: