• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրապետության օրեր. «Բռնադատվածներ» նախագծի մեկնարկ

1920-ականներից ի վեր Խորհրդային կարգերի հաստատման հետ մեկտեղ սկսվեց որս, որս այն անձանց վրա, ովքեր փորձում էին ազատ ապրել իրենց և իրենից իսկ ընկերների արյան գնով ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունում:

Եվ հենց այդ փաստն էր, որը մեզ ստիպեց մտածել «Հանրապետության օրեր» նախագծի հետ «Բռնադատվածներ» նախագծի սերտագույն կապի մասին: Հերոս-բռնադատվածների անուններն էին, որ շողացին մինչև մահ և լուսացրեցին շատ և շատ օջախներ, ինչպես հարազատ, այնպես էլ անծանոթ, իհարկե, ինչու ոչ, նաև նրանցը, ովքեր իրենց մեծ վնասներ էին հասցրել և հասցրեցին: Նրանք կռվում էին հանուն մեր երկրի, չնայելով այն փաստին, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում էին հերոսների մահը, նրանք կռվում էին հանուն և ի օգուտ այն մարդկանց, ովքեր բնակվում էին Հայաստանի Առաջին Հանրապետությունում, բոլորի. անխտիր:

Գնդակահարված և աքսորված մոտ մեկ ու կես տասնյակ հազարից մենք ստիպված եղանք ընտրել միայն մի քանիսին: Սակայն այդ փաստը չկարողացավ կանգնեցնել անվանական հոսքը, անգամ մեկ հոգու գործ ուսումնասիրելիս, մենք վկան ենք դառնում բազում փառավոր անհատների և տխրահռչակ «հերոսների» կենսագրությանը, ինչն էլ իր հերթին սթափեցնում և հասկացնել է տալիս այն, որ մեր նախագիծը կավարտվի այնժամ` երբ մեր ազգը կիմանա անուն առ անուն բոլոր այն Հերոսներին, ովքեր կռվել են հանուն Հայաստանի Առաջին Հանրապետության:

Մենք համոզվեցինք նաև, որ նախագծային կրթությունը նոր հորիզոններ է բացում մեր մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման համար:

Զավեն Համբարձումյան (8-րդ դաս.), Վահե Ղարիբյան (10-րդ դաս.),  Աստղիկ Մարկոսյան (11-րդ դաս.), Իզբաբելլա Խանզրատյան (11-րդ դաս.)