• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թեղենիսի վանք

Մայիսի 28-ին Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը`Թեղենիսը, հաղթահարելու ճանապարհին այցելելու ենք խոնարհված Թեղենյաց վանքը: Որպես վանական համալիր` հիմնվել է վաղ միջնադարում:11-14-րդ դարերում վանքը եղել է կրթության և գրչության կենտրոն: 1827թվականին վանքը ավերվել էր երկրաշարժից:1980-ական թվականներին պեղվել է վանքի տարածքը, բացվել են 2 եկեղեցիները`Կաթողիկեն և ս. Աստվածածինը, գրատունը, մատենադարանը:

Նկարներում Թեղենյաց վանքի խոնարհվածներն են: