• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլը հրավիրում է

Մայիսի 17, ժամը 19:00, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսմաբլը կներկայացնի «Կոմիտասը`  հոգևոր ապահովության գրավական» խորագրով Կոմիտասյան համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը:

Կատարում են «Կանթեղ» անսամբլի մենակատարները.

Իշխան Հարությունյան, սաքսոֆոն

Արփինե Կալինինան, դաշնամուր

Գեղարվեստական  ղեկավար, դասախոսության հեղինակ և վարող՝

ՌԴ Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «ՏՐԻՈՒՄՖ» մրցանակի դափնեկիր`  Արփինե Կալինինա

Ծրագրում՝

Կոմիտաս, մեներգերի փոխադրություններ սաքսոֆոնի և դաշնամուրի համար

Կոմիտասյան մեղեդիների հիման վրա գրված Արփինե Կալինինայի դաշնամուրային իմպրովիզացիաներ

Համերգային հատվածները կընդմիջվեն կատարվող մեներգերի  բանաստեղծական տեքստերով  և դասախոսությամբ::

Մուտքն ազատ է:

Հասցե՝ Իսահակյան 1