• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսի 13-18 մեկնարկում է Մայիսյան 8-րդ հավաքը: Մայիսյան հավաքը կազմակերպվում է մանկավարժների կատարած աշխատանքները ամփոփելու համար: Ներկայացվելու է կատարված աշխատանքի արդյունքը: Այդպիսի հավաքներ կրթահամալիրում իրականացվում են տարեկան երկու անգամ` հոկտեմբերին և մայիսին:

Մայիսյան հավաքի օրերին բաց պարապմունքներ են կազմակերպվում կրթահամալիրի դպրոցներում, նախակրթարաններում: Կազմակերպվում են նաև առցանց քննարկումներ, կլոր սեղաններ` հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներում: Այն օգնում է տարածել հեղինակային մանկավարժական ծրագրերը, որոնք ստեղծվում ու փորձարկվում են կրթահամալիրում:
Դասավանդողները հավաքին մասնակցում են իրենց ծրագրերի մասին գրած հոդվածներով, բաց դասեր ու պրեզենտացիաներ կազմակերպելով: Մանկավարժական հոդվածները հրապարակվում են դասավանդողների բլոգներում և «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:
Սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքները հրապարակվում են անհատական բլոգներում և «Լուսաստղում»:
Մայիսյան հավաքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ մասնագիտությունից: Կարող եք այցելել կրթահամալիր, մասնակցել բաց դասերին, կլոր սեղաններին:
 
Մայիսյան հավաքի մանրամասն ծրագրին ծանոթացեք այստեղ
Երևան, Բաբաջանյան 25, հեռ. 73-23-30
Մերի Թելունց, Նարեկ Սահակյան, 9.2 դաս.
info.mskh լրատու