• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողների և դասավանդողների կարծիքը ուշացումների և ուշացողների մասին

Ուսումնասիրությունը  կազմակերպել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գնահատման ծառայությունը և ավագ դպրոցի սովորողների խումբը, ավագ դպրոց-վարժարանի  ծրագրի ղեկավարի պատվերով:  Հետազոտությունն անցկացվելէ խաղարկային դատարանի շրջանակներում ներկայացված միջնորդության արդյունքում:

Ուսումնասիրության նպատակն էր  պարզել, թե ինչ վերաբերմունք ունեն սովորողները, դասավանդողները դասերից ուշացող իրենց ընկերների նկատմամբ,  կա՞ն «մշտական» ուշացողներ,  սովորողների ո՞ր տոկոսն ունի ուշացումներ, ուշացումների քանակը կախված դասացուցակային ժամերից:

Ուսումնասիրության համար հիմք են ծառայել ավագ դպրոց-վարժարանի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների) էլեկտրոնային մատյանների արձանագրությունները և դասավանդողների, ուսովորողմների հետ անցկացրած հարցմումը, որին մասնակցել է 30 մարդ.  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց վարժարանի և միջին դպրոցի 14 սովորող և կրթահամալիրի 16 դասավանդող:

Աշխատանքներին մասնակցել են ավագ դպրոցի սովորողներ Նարեկ Հովակիմյանը, Արեգ Հովակիմյանը, միջին դպրոցի սովորող Արեգ Գևորգյանը:

Հարցման արդյունքներ

Այն հարցին, թե  ինչո՞ւ են սովորողներըուսումնական  պարապմունքից ուշանում,հարցվողները պատասխանել են՝ պարապմունքը չկարևորելու պատճառով 43,3%(13 մարդ), ժամացույցին չնայելու պատճառով՝ 23.3%(7 մարդ), ուշանալը սովորություն է 16,6%(5 մարդ), դասամիջոցը կարճ է՝ 10%(3 մարդ), հարցինչի պատասխանել հարցվողների 6,6%-ը(2 մարդ): Այն հարցին, թե ինչո՞ւ են դասավանդողները ուշանում ուսումնական պարապմունքներից,  հարցմա մասնակիցները պատասխանել են՝ կրթահամալիրի մի դպրոցից մյուս դպրոցը գնալու համար դասամիջոցը կարճ է՝ 43,3%(13 մարդ), դասավանդողները չեն ուշանում ուսումնական պարապմունքներից 33,3%(10 մարդ),  զբաղված են լինում ուսումնական նախագծով կամ այլ աշխատանքով՝ 10%(3 մարդ), պարապմունքները չկարևորելու պատճառով 6,6%(2 մարդ),  ուշանալը սովորություն է՝  3,3%(1 մարդ): Տրված պատասխաններից պարզ է դառնում, որ հարցման մասնակիցների կարծիքով սովորողների ուշացման հիմնական պատճառը պարապմունքը չկարևորելն է, իսկ դասավանդողների ուշացման հիմնական պատճառը այն է, որ կան դասավանդողներ, որ դասավանդում են կրթահամալիրի տարբեր  դպրոցներում, և մի դպրոցից մյուս դպրոց գնալու համար դասամիջոցը կարճ է: Այն հարցին, թե ո՞ր ժամերից են սովորողները ավելի հաճախ ուշանում, հարցման մասնակիցները պատասխանել են առավոտյան ընդհանուր պարապմունքից՝ 33,3%(10 մարդ), երկար դասամիջոցից հետո (5-րդ ժամից) 33,3% (10 մարդ), այնդասավանդողիժամից, ովչի կարևորումուշացումները20%(6 մարդ), առաջին ժամից 13,3%(4 մարդ), 2-րդ, 3-րդ, 4-րդ ժամերից 10% (3 մարդ): Այն հարցին, թե ո՞ր ժամերից են դասավանդողները ավելի հաճախ ուշանում  պատասխանել են` առավոտյան ընդհանուր պարապմունքից 30% (9 մարդ), առաջին ժամից 3,3% (1 մարդ), 2-րդ, 3-րդ, 4-րդ ժամերից 10% (3 մարդ),  երկար դասամիջոցից հետո (5-րդ ժամից) 13,3% (4 մարդ): Ինչպես տեսնում ենք հարցվողների կարծիքով և սովորղները, և դասվոնդողները ավելի հաճախ ուշանում են առավոտյան ընդհանուր պարապմունքից:Այն հարցին, թե ո՞ր սովորողներն են ավելի հաճախ ուշանում,  ուսումնասիրության մասնակիցները պատասխանել են՝ անպարտաճանաչ սովորողը 60%(18 մարդ),  անտարբեր սովորողը 40%(12 մարդ), ցրված սովորողը՝ 23,3% (7 մարդ), զբաղված սովորողը՝ 16,6%(5 մարդ): Այն հարցին, թե իրենց կարծիքով, եթե ուշացումների նկատմամբ դասավանդողը, գրասենյակը, դպրոցի ղեկավարը ավելի հետևողական լինեն կամ որոշակի պատիժներ սահմանեն՝ ուշացումները կնավազե՞ն, հացման մասնակիցների  53,3%(16 մարդ)-ի կարծիքով կնվազի, 33,3% (10 մարդ)-ը դժվարանում է պատասխանել, իսկ 3,3% (1 մարդ)-ն էլ նշում է, որ որ դրանից  ոչինչ չի փոխվի: Այն հարցին, թե ինչպե՞ս է անրադառնեում սովորողի ուշացումը ուսումնական պարապմունքի վար, հարցման մասնակիցները պատասխանել են` ընդհատվում, խանգարվում է դասի ընթացքը 73,3%(22 մարդ), ոչ մի ձևով չի անդրադառնում ուսումնական պարապմունքի վրա` 20% (6 մարդ), հարցին չի պատասխանել 6,6%-ը (2մարդ): Այն հարցին, թե ինչպե՞ս է անրադառնում դասավանդողի ուշացումը ուսումնական պարապմունքի վրա , պատասխանել են` ընդհատվում է դասի ընթացքը՝ 23,3% (7 մարդ), սովարողներից ոմանք չեն սպասում և գնում են այդ ուսումնական պարապմունքից՝  20% (6 մարդ),  ոչ մի ձևով չի անդրադառնում ուսումնական պարապմունքի վրա՝  13,3% (4 մարդ): Այն հարցին, թե իրենք ուշանում ե՞ն ուսումնական պարապմունքներից հարցվողների 56,6%(17 մարդ)-ը նշում է, որ չի ուշանում ուսումնական պարապմունքներից, 36,6% (11 մարդ)-ը նշում է, որ ուշանում է երբեմն և 3,3% (1 մարդ)-ը նշում է, որ չի ուշանում: Այն հարցին, թե ո՞ր դասերից են իրենք ավելի հաճախ ուշանում,  հարցման մասնակիցները պատասխանել են, որ  առավոտյան ընդհանուր պարապմունքից՝ 23,3% (7 մարդ), առաջին ժամից` 3,3% (1 մարդ),  2-րդ, 3-րդ, 4-րդ ժամերից` 6,6% (2մարդ)-ը,  երկար դասամիջոցից հետո (5-րդ ժամից)՝ 16,6%(5 մարդ), 23,3% (7 մարդ)-ը նշում է, որ չի ուշանում ուսումնական պարապմունքներից: Այն հարցին, թե ինչո՞ւ են իրենք ուշանում ուսումնական պարապմունքներից,  պատասխանել են ՝ ուսումնական պարապմունքներին գալիս եմ ժամանակին՝ 40% (12 մարդ), 10%(3 մարդ)-ը նշում է, որ ուշանալը իր մոտ բնավորության գիծ է և  6,6% (2 մարդ)-ը նշում է, որ,  չի կարևորում այդ ուսումնական պարապմունքը, այդ  պատճառով էլ ուշանում է,  6,6% (2 մարդ)-ը նշում է, որ չի ուշանում ուսումնական պարապմունքներից, 16,6%(5 մարդ)-ը տվել է այլ պատասխան (առավոտյան հիգիենայի պատճառով, պատահաբար է ստացվում), հարցին չի պատասխպանել հարցվողների  20% (6 մարդ)-ը: 

Հարցման մասնակիցները յուրաքանչյուր հարցի տվել են մեկ և ավելի պատասխան: