• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաքին ընդառաջ

Երևի գիտեք, որ Մայիսյան 8-րդ հավաքի լուսաբանման պատասխանատուն 9.2 դասարանն է: Նախ ծանոթացանք հավաքի ծրագրին, աշխատակարգին, կատարեցինք աշխատանքի նախնական բաժանում: Նկատած կլինեք, որ սկսել ենք նաև ծրագրի տարածումը սոցցանցերում, մասնավորապես` ֆեզբուքում:

 Ու, քանի որ մի քանի օրից սկսվում է Մայիսյան 8-րդ հավաքը, սկսեցինք  գովազդային տեսահոլովակների պատրաստման աշխատանքները: Մի քանի խմբի բաժանվեցինք ու սկսեցինք աշխատել: Ես, Ասյան ու Արտուշը որոշեցինք գովազդել Կլոր սեղանը: Երկար մտածելուց հետո, թե ինչպես գովազդենք, որոշեցինք այսպիսի տեսահոլովակ պատրաստել: