• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր 2013 Հաշվետվություն

Էկոլոգիական տարբեր խնդիրների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, սովորողների էկոլոգիական գիտելիքները զարգացնելու,հասարակակական ակտիվությունը մեծացնելու,ուսումնական նյութեր ստեղծելու նպատակով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2013 թվականի ապրիլի 26-30-ը կազմակերպվեց Էկո-մրցույթ`Հանրակրթական Էկոտուր 2013 միջազգային բաց ստուգատես:

Սա երրորդ ամենամյա էկոտուրն էր: Էկոտուրի բովանդակությունը կազմում էին.

·         էկո-մրցույթը, որին մասնակցեցին  կրթահամալիրի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների, Միջին դպրոցի, Գավառի  թիվ 5 դպրոցի, Լոռու մարզի 10 համայնքի, Վայքի շրջանի Մարտիրոս և Խնձորուտ գյուղերի, Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան թիվ 98դպրոցի  սովորողների 21թիմև  անհատ նախաձեռնություն ցուցաբերած սովորողներ` ընդհանուր թվով 150հոգի.

·         միջավայրի բարեկարգման «Մեր բակը` պարտեզ» նախագիծը, որին մասնակցեցին կրթահամալիրի կրթական հաստատությունները` իրենց սովորողներով և աշխատողներով.

·         «Նորին մեծություն կավը». կրտսեր դպրոցականների էկոստուգատեսը։

ՀՀ մարզերից, Վրաստանից եկած մասնակիցները հյուընկալվեցին կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում` Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի դպրոցի: Նրանց համար կազմվեցին և իրականացվեցին ընդունելության ծրագրեր։

Մրցույթը անցկացվեց հաստատված ծրագրով և աշխատակարգով: Մրցութային նախագծերին և էկոտուրի ընթացքին կարող եք ծանոթանալ mskh.am-ի «Էկոտուր» էջում։

Մրցույթը գնահատում էր անկախ հանձնաժողովը հետևյալ կազմով.

1.      Խաչիկ Հակոբյան-ՀՀ բնապահպանության նախարարի  տեղակալ[email protected]

2.      Գոռ Ալեքսանյան -ԵՊՀ, սոցիալ-տնտեսականան աշխարհագրության ամբիոնի [email protected]

3.      ՄարիամԱվագյանգիտ.թեկն., ԵՊՃՇՀ, դասախոս <[email protected]>,

4.      Ռուզան Ղազարյան  - «Դալմա  -   Սոնա» Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ, Շրջակա միջավայրի պահպանության իրավունքի դասախոս, Քաղաքացիական ծառայության  2-րդ դասի խորհրդական[email protected]

5.      Հասմիկ Նալբանդյան - «Մխիթար Սեբաստացի» կ/հ- [email protected]

6.      Գրիգոր Խաչատրյան - «Մխիթար Սեբաստացի» կ/հ[email protected]

Մրցույթի մասնակիցները կրտսեր դպրոցներում անցկացրեցին էկոդասեր:

Էկոտուրի «Մեր բակը` պարտեզ» նախագծով իրականացվեց 2 միավորող ակցիա` ապրիլի 24-ին` ծառատունկ, ապրիլի 30-ին` կրթահամալիրի բոլոր օղակներում միաժամանակյա վարդատունկ, սիզամարգի և կանաչ ցանկապատի ստեղծում կրթահամալիրի բոլոր օղակներում:

Էկո-մրցույթի աշխատանքները լուսաբանում էր 8-3 դասարանը (Հասմիկ Թոփչյան), որի ուսումնական նախագիծն էր էկոտուրի հրապարակայնացումը, info-mskh ակումբը, էկոտուրի մասնակիցները։ Էկոտուրի մասին ֆիլմը պատրաստում է TVmskh ակումբը:

Էկոտուրն արձանագրեց մասնակից սովորողների բնապահպանական հետաքրքրությունների, գիտելիքների, կարողությունների և  հմտությունների զարգացումը, նրանց գործունեության արդյունքները։

Վերլուծություն

Անցյալ տարի, բացի մեր կրթահամալիրից,  մասնակցում էր Գավառի թիմը՝ ընդամենը 7 թիմ: Այս տարի այն դարձավ միջազգային բաց ստուգատես, որին մասնակցեց Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան թիվ 98 դպրոցի  սովորողների  4 թիմ, որոնք ներկայացրեցին 6 աշխատանք:

Էկոմրցույթը առաջին իսկ օրվանից անցավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանի բարյացակամ մթնոլորտում:

Շատ խրախուսելի էր սովորողների պատրաստվածությունը, ոգևորությունը,  նվիրումը աշխատանքին: Ընտրված թեմաները արդիական էին և հրատապ լուծում պահաջող: Մանրամասնորեն ներկայացվեցին բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման կարևորությունը: Մրցույթին մասնակցող թիմերից մի քանիսը խնդիրները տեղայնացրել էին, որը էլ ավելի կարևորեց բարձրացրած հարցերը՝ Մարտիրոս, Լոռի: Մարտիրոսի և Խնձորուտի թիմերի հետ ակտիվորեն համագործակցել էին արհեստագործական դպրոցի սովորողները`Մուրադյան Արսենը, Պետրոսյան Աննան, Խաչատրյան Մարինեն, Սարդարյան Մարիամը Անահիտ Մելքոնյանի հետ: Արդյունքում Մարտիրոսի թիմերն արժանացան գլխավոր մրցանակի, որը հավասարապես պատկանում է նաև մեր սովորողներին: Էկոտուր 13-ի կարևոր նվաճումներից է  հյուրերի հետ միասին «Մեր բակը` պարտեզ» նախագծով կրթահամալիրի բոլոր օղակներում միաժամանակյա վարդատունկ և ծառատունկը, որոնց մասնակցեցին կրթահամալիրի սովորողները, դասավանդողներն ու աշխատակիցները:

Անհերքելի է, որ մրցույթը կայացավ, կայացավ համերաշխ կոլեկտիվ աշխատանքի, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի անմիջական մասնակցության և նոր նախաձեռնությունների շնորհիվ: Ասատրյան Մարթան, էմանուել Ագջոյանը, Անահիտ Մելքոնյանը մշտապես հյուրերի խմբերի հետ էին, կազմակերպում և իրականացնում էին  նրանց մշակութային ծրագրերը (Մատենադարան, էջմիածին, Խոր Վիրապ, Խոսրովի արգելոց, ամենօրյա զբոսանքներ երեկոյան Երևանով): Հյուրերի հետ ակտիվորեն աշխատում էին նաև վրացերենի ուսուցչուհի Ռինա Շագինյանը, Գայանե Առաքելյանը: Ծանրաբեռնված աշխատեցին հանձնաժողովի անդամները: Դժվար էր այդքան ոգևորված և իրենց աշխատանքին լուրջ վերաբերվող 21թիմերի սովորողներին և 4 անհատ նախաձեռնողներին գնահատել: Բայց, կարծում եմ, հանձնաժողովը պատվով կատարեց իր աշխատանքը և անաչառ գնահատվեցին բոլոր թիմերը:

Իրականում, բոլորն էլ հաղթող են՝ և՛ տեսական, և՛ գործնական հմտություններ ու կարողություններ,  նոր ընկերներ ձեռք բերեցին և նոր ծրագրեր կազմեցին:

Ստեղծվում է Էկոտուրի բլոգը, որտեղ կտեղադրվեն էկոլոգիային և բնապահպանությանը վերաբերող նյութեր: Էկոտուր 13-ին վերաբերող ավելին քան 70 նյութ է տեղադրվել mskh.am կայքում***:

Կարելի է միայն ափսոսալ, որ  Էկոտուրին չէին մասնակցելում Երևան քաղաքի և ոչ մի դպրոց, որոնք ժամանակին տեղեկացված էին: Ի՞նչ է, Երևանում էկոլոգիական խնդիրներ չկա՞ն: Կան: Իսկ ո՞ւր են դրանց լուծումներն առաջարկող ապագա քաղաքացիները:

Էկոտուրի արդյունքները ամփոփվեցին: Հաղթող թիմերը ստացան էկոճամբարների ուղեգրեր, իսկ հանձնաժողովի նախագահը, ՀՀ բնապահպանության նախարարի  տեղակալ`Խաչիկ Հակոբյանը առաջարկեց համագործակցել ՀՀ բնապահպանության նախարարության հետ և ճամբարները կազմակերպել Հայաստանի ազգային պարկերում, արգելավայրերում, որտեղ և կիրականացվեն բազմաբնույթ ուսումնական նախագծեր և ծրագրեր:

Էկոտուր-2014-ը արդեն սկսվել է: Սկսվել է Մեդիա կենտրոնում Էկոտուր-2013-ի կլոր սեղանի շուրջը՝   նոր  առաջարկների և նախաձեռնությունների  առաջադրմամբ. Հընթացս ծնվեցին նոր առաջարկներ, գաղափարներ, խնդիրների լուծումներ, որոնք հաշվի կառնվեն հաջորդ էկոտուրի թեմաները կազմելիս և անցկացնելիս:

Էկոտուր-2014-ի թեմաները հիմնականում կլինեն տեղային հիմնահարցերի լուծումը՝

·         Աղբահանումը դպրոցում- պարտադիր` էկոտուր 2014-ի մասնակցության համար

·         Մեր բակը՝ պարտեզ

·         Ծառի օրը՝ ապրիլի 22

·         Ապրիլի 24-ի միավորող ակցիաներ

·         Մեր լեռների էկոլոգիական խնդիրները

·         Գյուղամիջյան ճանապարհներ

·         1988թ. երկաշարժիհետևանքներիդանդաղվերացումը` որպեսէկոաղետ

·         Տեղային էկոտուրերի անցկացում

·         Արշավախմբային ճամբարների ստեղծում

·         Էկոտուրի գրադարանի ստեղծում

 

Եկեք մեր երկրում ապրենք արժանապատիվ կյանքով, չհանդուրժենք աղբն ու ավերակները մեր շուրջ: Վերացնենք դրանք:

Էկոտուրը այսքանով չի վերջանում, քանի որ առջևում էկո-աշխատանքներ՝ էկո-արշավներ են, էկո-ճամբարներ են, որոնց ընթացքում մասնակիցները ոչ միայն կհանգստանան, այլև օգտակար աշխատանքներ կանեն Հայաստանում և Արցախում:

Կարծում եմ Էկոտուրը կայացավ, այն կա և կունենա շարունակություն:

Որպես Էկոտուր 2014-ի կազմակերպիչ առաջարկում եմ Մարթա Ասատրյանի  թեկնածությունը, ով ունի կազմակերպչական ընդունակություններ,  առավել բարեխիղճ և հոգատար աշխատեց Էկոտուր 2013-ի ժամանակ:

 

 Էկոտուր 2013-ի կազմակերպիչ՝ Հասմիկ Նալբանդյան

1.      ***http://mskh.am/am/%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A7%D5%AF%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D6%80#overlay-context=am/%25D5%25A4%25D5%25A1%25D5%25BD%25D5%25A1%

2.      http://mskh.am/am/30425

3.      http://mskh.am/am/30420

4.      http://mskh.am/am/30391

5.      http://mskh.am/am/30390

6.      http://mskh.am/am/30395

7.      http://mskh.am/am/30375

8.      http://mskh.am/am/30374

9.      http://mskh.am/am/30373

10.  http://mskh.am/am/30371

11.  http://mskh.am/am/30369

12.  http://mskh.am/am/30367

13.  http://mskh.am/am/30366

14.  http://mskh.am/am/30363

15.  http://mskh.am/am/30362

16.  http://mskh.am/am/30361

17.  http://mskh.am/am/30357

18.  http://mskh.am/am/30351

19.  http://mskh.am/am/30351

20.  http://mskh.am/am/30342

21.  http://mskh.am/am/30341

22.  http://mskh.am/am/30333

23.  http://mskh.am/am/30332

24.  http://mskh.am/am/30325

25.  http://mskh.am/am/30321

26.  http://mskh.am/am/30320

27.  http://mskh.am/am/30318

28.  http://mskh.am/am/30294

29.  http://mskh.am/am/30293

30.  http://mskh.am/am/30276

31.  http://mskh.am/am/30269

32.  http://mskh.am/am/30255

33.  http://mskh.am/am/30254

34.  http://mskh.am/am/30244

35.  http://mskh.am/am/30241

36.  http://mskh.am/am/30235

37.  http://mskh.am/am/30233

38.  http://mskh.am/am/30232

39.  http://mskh.am/am/30231

40.  http://mskh.am/am/30230

41.  http://mskh.am/am/30229

42.  http://www.mskh.am/am/30218

43.  http://www.mskh.am/am/30216

44.  http://www.mskh.am/am/30191

45.  http://www.mskh.am/am/30190

46.  http://www.mskh.am/am/30189

47.  http://www.mskh.am/am/30188

48.  http://www.mskh.am/am/30187

49.  http://www.mskh.am/am/30186

50.  http://www.mskh.am/am/30185

51.  http://www.mskh.am/am/30184

52.  http://www.mskh.am/am/30183

53.  http://www.mskh.am/am/30182

54.  http://www.mskh.am/am/30181

55.  http://www.mskh.am/am/30180

56.  http://www.mskh.am/am/30178

57.  http://www.mskh.am/am/30177

58.  http://www.mskh.am/am/30166

59.  http://www.mskh.am/am/30165

60.  http://www.mskh.am/am/30157

61.  http://www.mskh.am/am/30156

62.  http://www.mskh.am/am/30146

63.  http://www.mskh.am/am/30145

64.  http://www.mskh.am/am/30144

65.  http://www.mskh.am/am/30143

66.  http://www.mskh.am/am/30126

67.  http://www.mskh.am/am/30116

68.  http://www.mskh.am/am/30092

69.  http://www.mskh.am/am/30032

70.  http://www.mskh.am/am/27873