• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր փորձառության ավարտը

 

<<Մխիթար  Սեբաստացի>>  կրթահամալիրը  մեզ  ապշեցրեց  իր  արտասովորությամբ:  Նախևառաջ  առաջին  օրերին  մենք  շատ  զարմացանք  տեսնելով,  որ  դասարանները  ստանդարտ  չէին,  այլ  դրանք  հիանալի  տեխնոլոգիայով  կահավորված  լսարաններ  էին,  որոնք  մեզ  ապշեցրին  իրենց  թափանցիկությամբ: 

Այս դպրոցում  բացված  ամեն  մի  օրը  մեր  առջև  բացեց  նոր,  հրաշալի  աշխարհ:  Իսկ  ուսուցիչների  և  աշակերտների  բարեհամբույր  վարքը  մեզ  թույլ  տվեց,  որպեսզի  ավելի  ինքնավստահ  լինենք  և  չընկճվենք:

Մինչ  աշխատանքների  սկսելը,  մենք  շատ  էինք  անհանգստանում,  մտածում  էինք` արդյոք  կհասնենք  որևէ  արդյունքի:  Բայց  այս  բոլոր  մտավախությունները  անհետացան,  երբ  սկսեցինք  աշխատել  երեխաների  հետ:

Ժամանակը  անցնում  էր,  և  մենք  ձեռք  էինք  բերում մեծ  փորձ:  Երբ  տեսնում  էինք  մեր  կատարած  աշխատանքի  գուցե  և  փոքր,  բայց  կարևոր  ձեռքբերումները,  մենք  ավելի  էինք  ոգևորվում  և  փորձում  էինք    մեր  պարապմունքները  երեխաների  համար  դարձնել  հետաքրքիր:

Այսպիսով,  ցավով  ենք  նշում,  բայց  ավարտին  մոտեցավ   մեր  պրակտիկան:  Մենք  ունեցանք  ձեռքբերումներ,  հաջողություններ,  հասանք  մեր  ուզած  արդյունքներին,  ձեռք  բերեցինք  մեծ  փորձ,  որտեղ  իր  մեծ  ներդրումն  ունեցավ  ընկեր  Աննան,  որին  շնորհակալ  ենք  ամեն  ինչի  համար:  Նա  մեզ  շատ  էր  օգնում`  կիսվելով  իր  մասնագիտական  գիտելիքներով  ու  հմտություններով:

Մենք բոլորս  շատ  ուրախ  ենք,  որ  մեր  պրակտիկան  անցկացրեցինք  <<Մխիթար  Սեբաստացի>>  կրթահամալիրում,  քանի  որ  այն  մեր  առջև  բացեց  նոր  դռներ  և  մի  նոր  լուսավոր  աշխարհ:  Այս  ամենից  հետո  մենք  կփորձենք  ավելի  լավ  հմտանալ  մեր  մասնագիտության  մեջ  և  հասնել  բարձունքների:

Շնորհակալություն  ենք  հայտնում  պարոն  Բլեյանին, ընկեր Աննային,  ընկեր  Նառային,  ընկեր  Անահիտին  և  բոլոր  բոլորին:

ԵՊՄՀ լոգոպեդիա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ` Նինա Հովհաննիսյան, Անահիտ Մարգարյան, Ադելաիդա Մաղաքյան, Լուսինե Գրիգորյան, Լիանա Աբնուսյան, Նարինե Սողբաթյան, Գոհար Մկրտյան: