• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա բաժնի ուսանողների հաշվետվություն

  Մենք`ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա բաժնի ուսանողուհիներս, մեր մանկավարժական պրակտիկան (ապրիլի 2 - մայիսի 3) անցկացրեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամիլիրում: Պրակտիկայի ընթացքում ձեռք բերեցինք լոգոպեդական հմտություններ` երեխաների հետ թե' անհատական և թե' խմբային աշխատանքներում: Ունեցել ենք մասնագիտական քննարկումներ` ուղղված անհատական և խմբային պարապմունքների կազմակերպմանը և նրան, թե ինչպես համագործակցել դասավանդողների հետ ու ապահովել մասնագիտական խորհրդատվություն:Քննարկումների ժամանակ կարևորվել են նաև երեխաների սոցիալական ադապտացիայի խնդիրները:

Մեր պրակտիկայի ղեկավար Սուսաննա Դավթյանի հետ մշակեցինք և իրականացրեցիքնք երկու նախագիծ` «Լոգոպեդական խմբային աշխատանքներ պարտեզում» և «Խաղերի պատրաստում»: Առաջին նախագծի նպատակն էր  խոսքի, արտաբերական ապարատի շարժունակության, մատների նուրբ տարբերակված շարժումների զարգացումը և հնչարտաբերման խնդիրների կանխարգելումը: Երկրորդ նախագիծն իրականացրեցինք ուղղակիորեն մեր ձեռքերով` պատրաստեցինք զարգացնող խաղեր, որոնք դպրոցում կկիրառվեն հետագա աշխատանքների ժամանակ: