• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսի 13-18-ը հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա հավաքի կազմակերպման մասին

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 8-րդ ստեղծագործական հավաքը (Հավաք) կազմակերպելու նպատակով`

Կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ.

  1. հաստատել Հավաքի աշխատակարգը (հավելված).
  2. հավաքի կարգադրիչ նշանակել Զարուհի Առաքելյանին,  գրասենյակի ղեկավար` Լիլիթ Ավետիսյանին.
  3. հավաքի լուսաբանումը և սպասարկումը համարել  9-2  դասարանի ուսումնական նախագիծը, ղեկավար` Նունե Մովսիսյան, պատասխանատու` info.mskh և mskh.am-ի օտարալեզու էջերի պատասխանատուներ
  4. Հավաքի «Դպիրի» համարը  հրատարակելու համար ստեղծել խմբագրություններ`  ըստ կրթական ծրագրերի.
  • նախադպրոցական կրթություն, խմբագիր` Աիդա Պետրոսյան
  • տարրական կրթություն, մանկավարժ խմբագիր` Նաիրա Նիկողոսյան, խմբագիր` Մարինե Ամիրջանյան
  • հիմնական կրթություն, մանկավարժ խմբագիր` Մարիետ Սիմոնյան, խմբագիր` Արևիկ Ներսիսյան
  • միջնակարգ կրթություն, մանկավարժ խմբագիր` Գևորգ Հակոբյան, խմբագիր` Հասմիկ Ղազարյան
  • մասնագիտական կրթություն, խմբագիր` Գայանե Թերզյան

«Դպիրի» համարի հրապարակումն ավարտել  մինչև մայիսի 13-ը` ժամը 24.00։ 

  

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան