• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու մասին

Հարգելի գործընկերներ, ՀՀ պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտ­պանության ոլորտների պետական կազմակերպություններում՝ սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու համար կրթահամալիրի աշխատակիցները արդեն երկրորդ տարին կնքում են պայմանագրեր «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական կազմակերպության հետ։ Ի՞նչ խնդիրներ են առաջացել, ինչ հարցեր կան... Կրկին ծանոթացեք ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի  N  1691- Ն  որոշմանը և դրա հավելվածին` Սոցիալական փաթեթի հատկացման կարգին։ Ապրիլի 25-ին` ժամը 20.00-21.30, առցանց քննարկման ժամանակ Ձեր հարցերին կպատասխանեն Քնարիկ Գևորգյանը և Սուրեն Պարսյանը։ Անհրաժեշտության դեպքում հարցերը կուղղվեն ապահովագրական ընկերության  աշխատողին, որն առցանց քննարկմանը կմասնակցի քննարկումը վարողների միջոցով։